×


«Երբեք չեմ փորձում իմ բալիկներին համեմատել ուրիշների հետ». Մառա Սարուխանյանի դստեր 4-ամյակի լուսանկարները

Մառա Սարուխանյանի ավագ դուստրը՝ Ալեքսանդրան, դարձել է չորս տարեկան: Աղջնակի տարեդարձը, ինչպես մայրիկն է պատմել, երկու անգամ են նշել, քանի որ այդպես էր ցանկացել փոքրիկ հոբելյարը:):

«Ալեքսանդրայի ամեն տարեդարձը շատ հետաքրքիր եւ յուրահատուկ է անցնում: Ամեն տարի միասին ենք պատրաստվում, եւ ես փորձում եմ բալիկիս երազանքներն իրականություն դարձնել, իսկ օրը վերածել իսկական հեքիաթի: Այս տարի նա խնդրել էր, որպեսզի երկու անգամ նշենք իր տարեդարձը: Այդպես էլ արեցինք. սկզբում նշեցինք ընկերների եւ հարազատների հետ, իսկ հետո նաեւ տոնել է միայն ընկերների հետ»,-պատմել է Մառան:


Ասում է՝ աղջիկն անհամբերությամբ է սպասել տարեդարձին.«Մի օր արթնացավ եւ ասաց՝ «Մամ, հոգնել եմ այդքան սպասելուց, կլինի այս անգամ ավելի շուտ նշենք իմ տարեդարձը»: Ասացի՝ եթե փերի լինեի, այնպես կանեի, որ օրերը շուտ անցնեն եւ երեխաները այդքան երկար չսպասեն»:


Մառան նշել է նաեւ, որ իր համար շատ կարեւոր է երեխաների մանկությունն ուրախ եւ երջանիկ դարձնել, ինչպես նաեւ խոսել է դաստիարակության իր տարբերակի մասին.«Ինձ համար մանկությունը կյանքի ամենաերջանիկ տարիներն են, եւ եթե երեխաներն ունենան կյանքի երջանիկ սկիզբ, կձգտեն, որ այդ հեքիաթը չավարտվի ամբողջ կյանքում: Տեսնել գեղեցիկը, գնահատել ծնողների աշխատանքը, հոգատարությունը, սերը, որն անսահման է: Որպես ծնող՝ ինձ համար ամենակարեւորն այն է, որ երբեք չեմ փորձում իմ բալիկներին համեմատել ուրիշների հետ, սիրում են նրանց այնպիսին, ինչպիսին կան: Երեխաներին պետք  է դաստիարակել մանկուց: Նախ պետք է սիրել, գնահատել եւ նոր դաստիարակել, հակառակ դեպքում նրանք սխալ կսովորեն: Երբ նրանց սիրում ես, երբ նրանք անթերի են, կամ ինչ-որ բանի համար ես սիրում, սովորաբար, այդպիսի բալիկները մեծ տարիքում եսասեր եւ գոռոզ են լինում: Ձեր բալիկներին թույլ տվեք սխալվել, լինել չարաճճի, նրանք դեռ փոքր են եւ կհասցնեն մեծ կյանքում ապրել այլ կերպ, ամեն պարագայում եղեք նրանց կողքին եւ սովորեցրեք տարբերել ճիշտը սխալից»:


Նա ասել է նաեւ, որ դուստրը շատ բարի եւ ուրախ բալիկ է.«Երկու տարեկանում, երբ առաջին անգամ բժշկական խաղալիքներով իր տիկնիկին էր բուժում, ասաց՝ «Մամ, ես ուզում եմ բժիշկ դառնալ եւ բուժել մարդկանց»: Արդեն երկու տարի է անցել, բայց դեռ որոշումը չի փոխել: Աստված տա, այդպես էլ լինի, իր բոլոր երազանքները կատարվեն: Եվ թող աշխարհի բոլոր բալիկներն անհոգ եւ երջանիկ մանկություն ունենան, ապրեն խաղաղ երկնքի տակ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մառայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին