Գյումրի մտած առաջին շոգեքարշն այսուհետ բացօթյա կցուցադրվի 9 հուլիսի 2021 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Գյումրի մտած առաջին շոգեքարշն այսուհետ կներկայացվի բացօթյա ցուցադրությամբ: 122 տարվա պատմություն ունեցող շոգեքարշը շահագործվել է մինչև 70-ական թվականները, որից հետո Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պահպանվել է որպես թանգարանային նմուշ, գրում է Sputnik Արմենիան։ 54 տոննա կշռող «Տանկ-շոգեքարշը», որը պատրաստվել է 1899-ին Պետերբուրգի Նևսկի նավաշինական գործարանում, տեղակայվել է Գյումրու կայարանամերձ հրապարակում: Այն կլինի գյումրեցիների ու Գյումրի այցելող զբոսաշրջիկների համար քաղաքի երկաթուղային հարուստ պատմությունը հիշեցող ցուցանմուշ: Հայաստանի երկաթուղու պատմությանը, որը սկսվում է 1895-ի մայիսից, երբ ցարական կառավարությունը որոշելէ կառուցել Թբիլիսի-Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)–Կարս երկաթուղին: Շինարարությունը սկսվել է 1896 թ.-ին, իսկ առաջին գնացքը հայկական Ալեքսանդրապոլ է ժամանել 1899-ի ձմռանը: Դրանից հետո սկսվել է Ալեքսանդրապոլ-Էրիվան (Երևան) երկաթուղու շինարարությունը, որը շահագործման է հանձնվել 1902 թվականին: Երկաթուղային ենթակառուցվածքի աստիճանական զարգացումը հանգեցրել է նրան, որ Ռուսաստանը Հայաստանի տարածքով ելք ստացավ դեպի Թուրքիա, Իրան և եվրոպական երկրներ: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |