Քյարամյան․ Բոլոր վկաներն իրենց ցուցմունքներով հիմնավորել են վառարանը բենզինով վառելու վարկածը

Քյարամյան․ Բոլոր վկաներն իրենց ցուցմունքներով հիմնավորել են վառարանը բենզինով վառելու վարկածը

PanARMENIAN.Net - ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ազատ գյուղի տարածքում վաշտի կացարանում բռնկված հրդեհին, ասել է, որ քրգործով հարցաքննված բոլոր վկաներն իրենց ցուցմունքներով հիմնավորել են բենզինով վառարանը վառելու վարկածը։

Նա հավելել է, որ այդպիսի ցուցմունք է տվել օրապահը, որը դեպքի անմիջականորեն ականատեսն է եղել, վարկածը հիմնավորվում է։

«Ամեն ինչ շատ պարզ է, և այլ բաներ փնտրելու ակնկալիքներն այդքան էլ ազնիվ չեն»,–ասել է Քյարամյանը։

Նրան արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ քննությունը պետք է լինի ամբողջական, և որ իրավապահները որևէ բանով կաշկանդված չեն:

«Գործի տվյալներով հիմնավորվում է, որ վառարանի կրակը մարած է եղել։ Զինվորը բերել, փայտ է լցրել մեջը, որից հետո սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի: Սպան դիզվառելիք է ուզել վարորդներից, հետո որոշել է, որ բենզինն ավելի հարմար է: Վկան տեսել է սպայի հագուստը, բենզինի տարան բռնկված վիճակում։ Այդ ամենն այս պահին գոնե հիմնավորվում է»,- ասել է Փաշինյանը:

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։

Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---