Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Ավելի լավ է լռեք․ Տասը պարապ ամիսներ՝ նախորդ տասը տարիների օրինակով

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքի ներկայացմամբ՝ նախարար Իգնատի Առաքելյանը հանրությանն է ներկայացրել իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունքները, ինչպես նաև անդրադարձել ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերին, որոնք նախատեսվում է սկսել 2017-2018 թվականներին:

Նախ զարմանալի է, որ հանրապետությունում ընթացող բերքահավաքի եռուն շրջանում նախարարը ոչ թե խոսել է բերքահավաքի ընթացքի, ցուցանիշների, իրենց կառավարության կողմից այս ընթացքում ներդրված նոր գործիքների ու դրանց դրսևորած արդյունավետության կամ նախատեսվածից ունեցած շեղումների մասին, այլ ընդամենը զարգացմանն ուղղված ծրագրերի: Չմոռանանք, որ գյուղատնտեսությունը վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության կողմից գերակա հայտարարված ճյուղերից է, և այս կառավարության գործունեության ընթացքում թերևս ամենաշատը անդրադարձել են գյուղատնտեսության խնդիրներին ու անելիքներին: Եվ 9-10 ամիս անց փոխանակ ցույց տալու ոլորտում իրենց ծավալած գործունեության առաջին պտուղները՝ դարձյալ խոսում են առաջիկա ծրագրերի մասին:

Նախարարը նշում է, որ գյուղտեխնիկայի ձեռք բերման լիզինգային ծրագրի շրջանակում արդեն տրամադրվել է 23 տրակտոր, ինչպես նաև այլ գյուղտեխնիկա: Կհետևի, որ այդ ուղղությամբ ձեռքբերումներ կան, ու նախարարը ներկայացնում է (եթե, իհարկե, ձեռքբերում կարելի է համարել ամբողջ հանրապետության մակարդակով 23 տրակտորի տրամադրումը): Մինչդեռ ոչինչ չի ասվում Հայաստանից արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի ծավալների, մշակող ընկերությունների կողմից մթերված քանակների մասին: 2015թ.-ին, օրինակ, հուլիսի 6-ի դրությամբ Հայաստանից արտահանվել Էր 40.053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն (2014թ.-ին՝ 25.719 տոննա), որից 14.5 հազար տոննա՝ ծիրան, ավելի քան 1300 տոննա՝ կեռաս: Այս տարվա հուլիսի 7-ի տվյալներով՝ արտահանվել է շուրջ 16 հազար տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 11.5 հազար տոննայի դիմաց (առաջին հայացքից 4-5 հազար տոննայի տարբերությունը կարող է թյուր տպավորություն ստեղծել, որ իրականացված որոշակի աշխատանքների արդյունքում է դա ստացվել, մինչդեռ անցած տարի ծիրանի բերքը քիչ էր, իսկ 2015թ.-ի 14.5 հազարի հետ համեմատելիս հասկացվում է, որ ամեն ինչ «հին, բարի ժամանակների սցերանով» շարունակվում է): Ընդհանուր արտահանումների մասին նախարարությունը լռում է: Թերևս, ասելիք չկա:

Հուլիսի 7-ի դրությամբ նախարարությունը հրապարակել է անհանգստացնող մի թիվ ևս. հանրապետությունում ագրովերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 2267 տոննա պտուղ-բանջարեղեն, այդ թվում՝ 1562 տոննա պտուղ և 705 տոննա բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1696 տոննայի դիմաց: Պտուղը, հասկանալիորեն, հիմնականում ծիրան է: Արարատի մարզում ծիրանի բերքահավաքը վաղուց ավարտվել է, Արմավիրում ավարտական փուլում է: Մասնագիտական նախնական գնահատականներով՝ հավաքվել է շուրջ 40-45 հազար տոննա բերք, և այդքանից մշակողները մթերել են ընդամենը 1560 տոննա՝ 2-3%-ը: Սա ավելի ցածր ցուցանիշ է, քան նախորդ տարիներին էր: Մինչդեռ վերջին 25 տարիներին Հայաստանի գյուղատնտեսության գերխնդիրը եղել և մնում է արտադրված չնչին քանակների իրացումը: Պաշտոնական տվյալների համադրումից հասկանալի է դառնում, որ կառավարության 10 ամիսների ակտիվ գործունեության ընթացքում ոլորտում բացարձակապես ոչինչ չի փոխվել՝ բացի, թերևս, լիզինգով տրամադրված 23 տրակտորների ավելացումից:

«Կան տնտեսություններ, որոնք 100%-ով են կորցրել իրենց բերքը, կան, որ 50%-ով և նվազ: Մենք կառավարությանն առաջարկել ենք, որ բոլոր վնասված տարածքների նկատմամբ լինի միանման դիրքորոշում: Գյուղնախը և Ջրտնտպետկոմը միասին քննարկել են, և համաձայնեցվել է, որ այն տարածքները, որոնք վնասվել են այնտեղ ջրի վարձի գանձման առումով, լինի մեղմ ռեժիմ, մինչև տվյալները ամփոփվեն: Բայց դա միայն այն դեպքերում, երբ իրոք գյուղացին վնասվել է»:

Նախարարի խոսքերից մեկ անգամ ևս պարզ երևում է այն մեղք վիճակը, որ այսօր կա հանրապետությունում և հատկապես այս ոլորտում: Մարդը, ֆերմերը կորցրել է տարվա ընթացքում կատարված ամբողջ ներդրումը, ապրուստի հիմնական միջոցը, և նախարարը խոսում է ջրի գումարների գանձման մեղմ ռեժիմի մասին: Մինչդեռ համեստորեն լռում է այն մասին, թե ուր են հասել ապահովագրական մեխանիզմի ներդրման գործում, հակակարկտային պայքարում պիլոտային հրթիռային ծրագրի իրականացման գործում, հակակարկտային ցանցերի արտադրություն սկսելու գործում: Արդեն 10 ամիս է՝ կառավարությունը միայն այդ թեմաներից է խոսում: Մինչդեռ երբ պետք է շոշափելի արդյունք ի ցույց դրվի՝ լռում են:

Նախարարը շեշտում է, որ գյուղատնտեսության ոլորտում կան նոր ներդրումներ, որոնց միջոցով հիմնվում են ջերմոցներ ու ինտենսիվ այգիներ: Նախ՝ ջերմոցների առումով. վերջին երկու տարիներին Հայաստանում ջերմոցային տնտեսությունը բուռն ու անկանոն զարգացում է ապրում: Սա փոքրիշատե բաց մնացած տարածքներից է, որտեղ դեռ որոշակի մրցակցության պատրանք կա: Բայց դա գյուղացու հետ բոլորովին կապ չունի: Ջերմոցային տնտեսությունը Հայաստանում վեր է ածվել մեծ փողատերերի բիզնեսներին կից բիզնեսի: Եվ ամենակարևորը. ջերմատներ կառուցում են՝ որտեղ պատահի: Մինչդեռ գյուղնախարարության կարևորագույն ֆունկցիաներից մեկն էլ հենց այն է, որ մասնագիտորեն կոորդինացնի այդ գործընթացը, դրանց կառուցումը ուղղորդի հիմնականում Հրազդանի տարածաշրջան, որտեղ դրա զարգացման համար ամենանպաստավոր պայմաններն են, և ոչ թե Արարատյան դաշտի բերրի հողերը դնեն հիդրոպոնիկ եղանակով մշակվող ջերմոցների տակ: Փաստորեն սա էլ է թողնված ինքնահոսի, և կառավարությունը, ի դեմս նախարարության, զբաղված է միայն արդյունքները իրեն վերագրելով:

Բացարձակապես նույն վիճակն է ինտենսիվ այգիների առումով: Իսկական այգեգործը, գյուղացին, ֆերմերը հիմնվող այգիների հետ որևէ կապ չունեն: 800 հա կհիմնեն, թե 8000՝ դա ոչինչ չի փոխում: Հիմնողները գյուղատնտեսության հետ կապ չունեցող մարդիկ են: Քանի ինքը՝ գյուղացին, այգեգործը, դրանով չի զբաղվել, ոլորտը չի զարգանալու: Գյուղացին ուզում է, փնտրում է թզուկաճ տնկիներ: Բայց Հայաստանում դրանք չկան:

Կառավարությունը գյուղինստիտուտի մասնագետների հետ պայմանավորվածություն է ունեցել այդ ուղղությամբ համատեղ աշխատելու, հետո դրանից հրաժարվել է, ու այդ առումով նույնպես ապագան խիստ անորոշ է: Սա է իրականությունը: Իսկ կառավարության կողմից հրապարակավ ներկայացվողը պարզապես խաբեություն է՝ թաքցրած գեղեցիկ ճարտասանության տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում