News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին ներխուժման գործողության մասնակից զինյալ խմբավորումների եւ թուրքական բանակի հրամանատարների միջեւ  2 լուրջ միջադեպ է գրանցվել։

Ինչպես տեղեկացնում է քրդական ANF–ը, Սիրիայի Ազեզում Աֆրինի գործողության ժամանակ մեծ թվով կորուստներ տված եւ Թուրքիայի հովանավորությամբ ստեղծված «Սիրիայի ազգային բանակ» անունով զինված խմբավորման անդամների եւ թուրքական զորքի հրամանատարի միջեւ վիճաբանության ժամանակ զինյալները պահանջել են իրենց տված զոհերի մասին էլ հայտնել մամուլին։ «Մենք արդեն 490 զոհ ու վիրավոր ունենք։ Ինչու այդ մասին չեք հայտնում մամուլին»,–ասել են զինյալները, ինչին ի պատասխան, թուրք հրամանատարը պատասխանել է. «Ձեր վրա արդեն 6 մլն դոլար ենք ծախսել, ինչո՞ւ լավ չեք կռվում»։

Մյուս միջադեպը գրանցվել է Թուրքիայի Հաթայ նահանգի Քըրըքհան շրջանում Թուրքիա–Սիրիա սահմանային բետոնե բլոկերով շարված պատի մոտ։ Հատուկ  միջոցներով երկու բլոկ հանվել է պատից, որից հետո զինված խմբավորումները եւ թուրքական զորքերի մի մասը մտել է Աֆրինի  Չեքելա գյուղի տարածք։ Սակայն թուրքական զորքը շատ արագ հետ է քաշվել Թուրքիայի տարածք եւ հետեւից բետոնե բլոկներով փակել պատը՝ զինյալներին թողնելով Աֆրինի տարածքում քրդական ուժերի դեմ միայնակ կռվելու։

Նշենք, որ Թուրքիան հունվարի 20–ին նախաձեռնել է Աֆրին ներխուժման գործողությունը, որին առաջնագծում մասնակցում են թուրքական հովանավորութմաբ ստեղծված տարբեր զինված խմբավորումները։ Թուրքական կանոնավոր բանակի ուժերը 2–րդ գիծ են առաջ շարժվում։

Նշենք, որ թուրքական պաշտոնական տեղեկությունների համաձայն թուրքական կանոնավոր բանակը տվել է 3 սպանված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ