Հյուսիսային Կարոլինայում (ԱՄՆ) ռոբոտ փոշեկուլը պատահաբար միացել է և վախեցրել տերերին, որոնք ենթադրել են, թե իրենց տուն գող է մտել։ Այդ մասին հայտնում է Fox8-ը:
Տանտերերը վաղ առավոտյան տարօրինակ աղմուկ են լսել տան առաջին հարկում: Վախեցած ամուսինները թաքնվել են պահարանում և զանգահարել ոստիկանություն:
Ժամանելով դեպքի վայր՝ ոստիկանները ստուգել են շենքը և պարզել, որ «գողը» Eufy ռոբոտ փոշեկուլն է, որը զույգը գնել էր երեք օր առաջ և նույնիսկ անվանում էր տվել՝ «Հարի»: Փոշեկուլը ինքնիրեն միացել է, դեմ առել պատին և սկսել հարվածել պատին։
Տանտեր Թոմաս Միլամը ասել է, նման դեպքում ավելի լավ է ոստիկանություն կանչել ապահովության համար: