Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով վերականգնվել է

Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով վերականգնվել է

PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին՝ ժամը 23:00-ից վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով՝ վթարավերականգնողական աշխատանքներն ավարտվել են նշված ժամկետից շուտ, տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»։

Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին` ժամը 07:00-ից դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը:

Հայտարարվել էր, որ գազի առաքումը կվերականգնվի հունվարի 15-ին` ժամը 07:00-ին։

Հաշվի առնելով գազի ստորգետնյա պահեստ կայանից բնական գազի առնման ծավալների տեխնիկական հնարավորությունը (առավելագույնը 6,0 մլն խմ/օր), վթարային կամ այլ անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն որոշում էր կայացրել հունվարի 13-ին` ժամը 23:00-ից, 24-ից մինչև 36 ժամով ընդհատել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---