211652_close_icon
views-count1559 դիտում article-date 22:18 16-02-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, այսօր Մյունխենում հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, նրանք խոսել են տարբեր ոլորտներում ռազմավարական համագործակցության ընդլայնման, սննդի անվտանգության և ջրային պաշարների արդյունավետ կառավարման հարցերի մասին։ Արմեն Սարգսյանը նշել է, որ երկու երկրներն ունեն փոխգործակցության մեծ հնարավորություններ և Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի արտադրության ու մատակարարման հարցում։ Հայաստանի նախագահը Կատարի էմիրին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան։ Իր հերթին Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին Հայաստանի նախագահին հրավիրել է այցելել Կատար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր