Թուրքիայի սևծովյա ափին՝ Քոջաելի նահանգի Կեֆկեն շրջանում անօրինական ներգաղթյալների տեղափոխող մոտորանավակի վթարման հետևանքով զոհվել է 15 մարդ։ Այս մասին հայտնում է նահանգի առափնյա պահպանության ծառայությունը։
«Նախնական տվյալներով՝ փրկվել է 40 մարդ, զոհվել է 15 մարդ։ Առափնյա պահպանությունը շարունակում է 13-15 անհետ կորածների որոնումը՝ մոտորանավակների, ինքնաթիռի և ուղղաթիռի օգնությամբ»,-ասվում է հաղորդագրությունում։
Անօրինական ներգաղթյալները հաճախ են կիրառում Թուրքիան որպես տարանցիկ տարածք եվրոպական ափեր հասնելու համար։ Որպես կանոն, ներգաթյալները փորձում են Էգեյան ծովի ափից ուղևորվել Հունաստան, հազվադեպ՝ սևածովյա ափից Բուլղարիա և Ռումինիա։