211652_close_icon
views-count2353 դիտում article-date 13:18 12-01-2021

Երբեք չեմ մտածել, որ իմ ծննդյան միակ ցանկությունը կլինի խաղաղությունը, բայց էլի շատ բաներ կան, որոնք պակասել են մեր ազգի մեջ. Գրիգոր Դանիելյան

Դերասան Գրիգոր Դանիելյանը նշել է ծննդյան օրն ու խոստտովանել՝ միակ ցանկությունը խաղաղությունն է։ Գրիգորը երեկ 37 տարեկան է դարձել եւ այդ առիթով գրառում է կատարել՝ որդիների հետ լուսանկար հրապարակելով։ «37... Երբեք չեմ մտածել, որ իմ ծննդյան միակ ցանկությունը կլինի խաղաղությունը։ Բայց էլի շատ բաներ կան, որոնք պակասել են մեր ազգի մեջ՝ սերը, հույսը, հավատը... Մի պահ մտածեք՝ ինչպե՞ս կապրեիք, եթե այս օրը լիներ ձեր վերջինը, կնախանձեի՞ք, կվիրավորեի՞ք, կքարկոծեի՞ք, կստեի՞ք, կբարկանաի՞ք, ի վերջո կթաղվեի՞ք մեղքերի ծովում, վստահ եմ, որ ոչ... Սերն է պակասել, սիրեք իրար ու ասեք այդ մասին... Աղոթեք ու խնդրեք Աստծուն եւ հավատացեք նա կտա այն, ինչ ուզում եք... Ուզում եմ լռել այն մասին, ինչի միջով անցել ենք... Ասելիք շատ ունեմ, բայց... Աստված պահապան մեր ազգին, փառք ու պատիվ մեր հերոսներին»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր