Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Քաղաքականացված ու իրավական հիմքերից զուրկ գործընթաց է. Լարիսա Ալավերդյանը՝ Քոչարյանի գործի մասին

«Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ ես չեմ մտնում այն դաշտ, որտեղ քննարկեմ՝ Քոչարյանը քաղհալածյալ է, թե ոչ։ Ինձ առավելապես հետաքրքիր է, թե արդյոք իրավական դաշտում է քննվում գործը, իրավունքին համապատասխանում է ամբողջ գործընթացը, արդյոք թույլատրելի է որոշ պաշտոնյաների արած հայտարարությունները, թե ոչ։ Ես երբեք կողմ չեմ եղել որևէ մեկի ազատությանը, կամ կալանավորմանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքերով՝ իրեն մտահոգում է այս օրերին որոշ պաշտոնյաների կողմից ազատորեն արված որոշ հայտարարություններ, որոնք միայն խոչընդոտում են նրան, որ Հայաստանը հանդես գա որպես իրավական պետություն։

Տիկին Ալավերդյանի խոսքերով, ցավոք, իր այս մտահոգությունը դիտվում է որպես պաշտպանություն Քոչարյանի։ «Ինձ ասում են՝ դուք պահանջում եք, որ Քոչարյանին ազատ արձակեն, բայց ովքեր չեն հասկանում մարդու իրավունքների լեզուն, ես կրկնեմ, որ մարդու իրավունքների պաշտպանը չպետք է մտնի դատապաշտպանների դաշտը, նրանց հայտարարությունների մեջ։ Մեզ հետաքրքիր է միայն իրավունքների պաշտպանությունը։ Ավելի ճիշտ է հասկանալ՝ կարող է այս նոր Հայաստանը պահպանել իրավական պետության կարգավիճակը, թե ոչ։ Բայց այն, որ մենք արդեն մեկ անգամ ունեցել ենք կալանավորում, հետո ազատ արձակել ու նույն պրոցեսի կրկնությունը, ապա կարող եմ ասել, որ կա այս գործընթացին ոչ հարիր շտապողականություն։ Շտապողականությունն է, քաղաքական ենթատեքստն է, թե ինչ է, բայց հստակ երևում է, որ սա զուտ քաղաքականացված ու իրավական հիմքերից զուրկ գործընթաց է։ Ես այստեղ վերին աստիճանի զգուշավոր եմ»,- ասաց տիկին Ալավերդյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում