Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Այս կոչով համանախագահները ձգտում են մեռյալ կետից շարժել բանակցային գործընթացը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման ձևաչափի փոփոխություն հնարավոր է միայն կողմերի համաձայնության հիման վրա։ Անդրադառնալով Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու Հայաստանի առաջարկին, նա նշել է․»Եթե ինչ-որ փուլում կողմերը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացվելու է բանակցություններում, ապա դա կլինի հենց կողմերի որոշումը, և մենք այն կհարգենք։ Դա ոչ միայն մեր դիրքորոշումն է, դա նաև եռյակի (ԵԱՀԿ ՄԽ) մյուս երեք անդամների դիրքորոշումն է»։ Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Զախարովայի հայտարարությանը, նշեց, որ Արցախը վաղ թե ուշ վերադառնալու է բանակցային սեղանի շուրջ, դրանում կասկած լինել չի կարող, բայց այս պահին իրատեսական չէ Արցախի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ։ Նրա խոսքով՝ մինչ այդ բազմաթիվ քայլեր կան անելու։

«Համանախագահները, այդ թվում՝ Ռուսաստանը, այդպիսի հայտարարություն անելով, իրենց դիրքորոշումն են ցույց տալիս, և սա կարելի է գնահատել համանախագահների վերջին հայտարարությունից հետո մեղմացում։ Վերջին հայտարարության մեջ նրանք կողմերին կոչ էին անում ձեռնպահ մնալ ձևաչափը փոխելուց, իսկ հիմա ասում են՝ եթե համաձայնեցնեք, խնդիր չէ։ Այսինքն՝ մենք սա կարող ենք գնահատել որպես դիրքորոշման մեղմացում»,-ասաց քաղաքագետը։

Այս մեղմացումը քաղաքագետը պայմանավորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկությամբ, որ բանակցությունները, այնուամենայնիվ, շարունակվեն, որովհետև վերջին հայտարարությունները՝ և՛ Ադրբեջանի կոշտ հայտարարությունները, և՛ Հայաստանի կոշտ դիրքորոշումը այնպիսի մթնոլորտ էին ստեղծում, որ կարող էին անգամ կասկածի տակ դրվել բանակցությունների շարունակությունը և Փաշինյան-Ալիև հանդիպումը։

«Այս կոչով համանախագահները ամեն դեպքում ձգտում են մեռյալ կետից շարժել բանակցային գործընթացը, և այս իմաստով դրական է»,-հավելեց նա։

Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ փորձում են զարկ տալ բանակցային գործընթացին։ Ըստ քաղաքագետի՝ խոսքը նոր ռազմավարության մասին չէ, և  եթե մի կողմ թողնենք բոլոր դիվանագիտական ձևակերպումները, խնդրի էությունը հետևյալն է՝ մենք պետք է սպասենք և տեսնենք՝ ինչ զիջումների է պատրաստ Ադրբեջանը, և քանի դեռ զիջումների պատրաստակամության մասին չի հայտնել, բացարձակապես անիմաստ է քննարկելը, թե մենք ինչ զիջումների ենք պատրաստ, որն է մեր կարմիր գիծը, սա մեր դիրքերը թուլացնում է։

«Մենք պետք է սիմետրիկ քայլերի գնանք, ոչ մի դեպքում առաջ չընկնենք զիջումների հարցում, սպասենք տեսնենք՝ եթե Ադրբեջանն իսկապես պատրաստ է առարկայական զիջումների, նոր դրանից հետո կարելի է քննարկել, թե մենք ինչ քայլեր ենք անելու»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ցանկացած բանակցություն դրական է, պարզապես պետք է հստակեցումներ լինեն՝ ինչի շուրջ ենք բանակցում, ով բանակցելու իրավունք ունի և ով ինչ է պատրաստ զիջել։

«Ցավոք սրտի, Արդբեջանի կողմից մենք նման պատրաստակամություն չենք տեսնում, բայց  բանակցությունների իմաստն է հենց այն է, որ ձգտենք հասնել նրան, որ իրենք հայտնեն իրենց զիջումների մասին>,-ասաց Բաղդասարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում