Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ս-400-ների մատակարարումը սկսվել է. Էրդողանի կամակորության պատճառով Թուրքիան կանգնած է նոր պատժամիջոցների վտանգի առաջ

Ռուսաստանը սկսել է Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) մատակարարումը Թուրքիային։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից թուրքական լրատվամիջոցներին հայտնել են, որ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համար նախատեսված Ս-400 ռուսական համալիրների առաջին մարտկոցի պահեստամասերն արդեն Թուրքիայում են և ուղարկվելու են մայրաքաղաք Անկարայից 30-35 կմ հեռավորության վրա գտնվող «Մյուրթեդ» (նախկինում՝ «Աքընջը») ավիաբազա։ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության յութուբյան ալիքը հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է ինչպես են ավիաբազայում բեռնաթափում Ս-400-ների պահեստամասերը։

Այսպիսով, չնայած Միացյալ Նահանգների կողմից բարձր մակարդակով արված բազմաթիվ նախազգուշացումներին՝ Վաշինգտոնի դաշնակից Թուրքիան հետ չի կանգնել Ս-400-ների գործարքը Ռուսաստանի հետ ավարտին հասցնելու մտադրությունից։ Հունիսի վերջին Ճապոնիայի Օսակա քաղաքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե թե Թրամփն իրեն հավաստիացրել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի նկատմամբ Ս-400-ի գործարքի պատճառով։ Բայց ամերիկացի վերլուծաբաններն այն ժամանակ էլ պարզաբանեցին, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը չի սահմանափակվում միայն նախագահի տեսակետներով և նախագահը երկրի քաղաքականությունը, տվյալ դեպքում Թուրքիայի նկատմամբ, որոշող միակ անձը կամ ինստիտուտը չէ։ Եվ դա էին ցույց տալիս մինչ այդ Պետդեպարտամենտի, Պենտագոնի, Կոնգրեսի ներկայացուցիչների, փոխնախագահ Փենսի կողմից արված հայտարարությունները։

Այս շաբաթ էլ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Մորգան Արտագուսը վերահաստատել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Ս-400-ների գործարքի առնչությամբ չի փոխվել, ամեն ինչ նույնն է։ Այլ խոսքերով՝ «եթե Անկարան ձեռք բերի ռուսական այդ համակարգերը, դրան կհետևի մեր բացասական արձագանքը, այդ թվում՝ նաև Թուրքիան դուրս կմնա F-35 կործանիչների ծրագրից»։

Այս ամենից, իհարկե, կարելի է եզրակացնել, որ թուրք-ամերիկյան լարվածության նվազեցման, թուրք-ամերիկյան «դիվանագիտական պատերազմի» ավարտի մասին կանխատեսումները առայժմ հեռու են իրականություն դառնալուց։ Բայց ի՞նչ նշանակություն ունի ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը Թուրքիայի անվտանգության և արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Ընդհանրապես, ռուս-թուրքական հարաբերությունների շարունակական խորացումն ու թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը ինչպե՞ս կազդեն ռեգիոնի ու մասնավորապես Հայաստանի անվտանգության միջավայրի վրա։ Դեպի ո՞ւր է գնում հարևան Թուրքիան։

https://cdn1.img.armeniasputnik.am/images/456/24/4562498.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

– Պարոն Չաքրյան, Օսակայում Թրամփի և Էրդողանի հանդիպումից հետո Պետդեպի ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Ս-400-ների գործարքի վերաբերյալ չի փոխվել, այսինքն՝ եթե Ս-400-ները Թուրքիա հասնեն՝ դրան կհետևի ԱՄՆ-ի բացասական արձագանքը, այդ թվում՝ Թուրքիան դուրս կմնա F-35 կործանիչների ծրագրից: Թեև Էրդողանը Օսակայի հանդիպումից հետո հույս էր հայտնել, որ իրենք ամեն դեպքում ձեռք կբերեն ամերիկյան կործանիչներ, և ավելացրել էր, որ Թուրքիան արդեն 1.4 մլրդ դոլարի ներդրում է արել F-35-երի ծրագրում, ուստի ոչ թե գնորդ է, այլ համատեղ արտադրող: Ձեր կարծիքով՝ սրան ի՞նչ կհետևի: Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ, տնտեսական սահմանափակումներ կկիրառվե՞ն:

– Թուրքիան արդեն ստանում է. ռուսական կողմը սկսել է մատակարարել Ս-400-ների պահեստամասերը: Այնտեղից ամենաշատը, ըստ երևույթին, պիտի տուժի Էրդողանը, նրա հեղինակությունը, որովհետև Միացյալ Նահանգներն էլ, չնայած Թրամփի որոշ հայտարարություններին, Պենտագոնը, Պետքարտուղարությունը, Կոնգրեսը և Կենտրոնական հետախուզական վարչությունը ասել էին, որ «մենք հետամուտ կլինենք մեր դիրքորոշմանը», այսինքն՝ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե Թուրքիան, բերի, տեղադրի: Կարծում եմ՝ կանեն: Որքան էլ Ամերիկան նախագահական երկիր լինի… Գիտեք, որ ԱՄՆ նախագահը, օրինակ, չի կարող դեսպան նշանակել, մինչև Սենատը հավանություն չտա: Փաստորեն նա ոչ թե նշանակում, այլ ներկայացնում է: Սենատը եթե հաստատեց՝ դառնում է դեսպան: Եթե չհաստատի՝ չի դառնում:

– Կառավարման համակարգը բազմաշերտ է, պետական ինստիտուտները միմյանց զսպում և հակակշռում են: Ինչքան էլ նախագահի իշխանությունը ուժեղ լինի, միևնույն է, իշխանության մյուս ճյուղերը՝ օրենսդիր, դատական, կարող են էապես կաշկանդել նրա քայլերը: Բավական յուրահատուկ համակարգ ունի Միացյալ Նահանգները, ինչն, ի դեպ, շատերը չեն հասկանում: Շատերը կարծում են, թե Վաշինգտոնի դիրքորոշումը այս կամ այն հարցում սահմանափակվում է Թրամփի հայտարարություններով և հայտնած տեսակետներով:

– Որովհետև մեզ մոտ տեսել են նախագահական համակարգ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ, որոնք ինչ ուզեցել՝ արել են: Օրինակ, ես գիտեմ, որ եթե, ենթադրենք, նախագահի եղբայրը կամ մայրը հյուր են գալիս Սպիտակ տուն, և նրանց թեյ, հյութ կամ մեկ այլ բան են հյուրասիրում՝ նախագահի աշխատավարձից դրա գումարը պահում են: Եթե մայրն իրենց հետ է ապրում, տեղափոխվում է Սպիտակ տուն՝ այդ դեպքում պահումներ չեն անի, բայց եթե առանձին է ապրում և հյուր է գալիս՝ նախագահի աշխատավարձից պահում են: Իսկ մենք գիտենք, որ ամերիկացիներն այդ տարիքին հիմնականում ծնողների հետ չեն ապրում: Ընդ որում, սպասարկման ծախսն էլ են պահում, որովհետև սպասարկողները պարտավոր չեն նախագահի եղբորը կամ հարևանուհուն սպասարկել:

– Ս-400-ների այս գործարքը ավելի՞ կվատացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները:

– Ըստ երևույթին, Էրդողանը սխալ է թույլ տվել, – ամբողջ օրը հեռուստատեսությամբ դրա մասին են խոսում. խոսք էր տվել Պուտինին, գումարն էլ նախապես վճարել էին, ուստի չէր կարող հրաժարվել: Մի ժամանակ, կարծեմ 2005 թվականին, Կիպրոսը կարծեմ վերցրել էր Ռուսաստանից Ս-300: Հետո տեղափոխեցին Կրետե կղզի, հետո նվիրեցին ամերիկացիներին, նրանք էլ վերցրել-տարել և ուսումնասիրել են: Իհարկե, գումարը մուծել էին: Էրդողանն էլ փաստորեն անհաշվենկատ քայլ է արել, և հիմա վախենում են, թե ի՞նչ պետք է անեն: Օրինակ, 2018-ի վերջին 445 մլրդ դոլար պարտք ուներ Թուրքիան: Այսօր այդ պարտքը 453 մլրդ դոլար է դարձել, և Թուրքիայի պետական գանձարանը լրիվ դատարկվել է, պահուստային ֆոնդը փոխանցել են կենտրոնական բանկին, դա էլ են ծախսել Ստամբուլի ընտրություններին և այլ միջոցառումների վրա: Այս տարի Թուրքիան 180 մլրդ դոլարի վարկավորման կարիք ունի, այլապես տնտեսությունը լրիվ կքայքայվի:

– Իսկ լիրան շարունակում է արժեզրկվե՞լ:

– Այո, այսօր մի քանի միավորով արժեզրկվել է, վաղը ավելի շատ կարժեզրկվի: Ուզում եմ ասել՝ ո՞ւմից պիտի պարտք վերցնի. Արժույթի միջազգային հիմնադրամից կամ էլ Համաշխարհային բանկից:

– Այսինքն՝ Արևմուտքից:

– Չէ, դրանք Ամերիկայում են: Եվ եթե Վաշինգտոնից զգուշացնեն նրանց՝ պարտք չեն տա: Եվրոպայում էլ Էգեյան ծովում հորատման աշխատանքների կապակցությամբ երկուշաբթի օրը բանաձև են ընդունելու, այնտեղ էլ է արգելվում թուրքերին ֆինանսավորել: Եվ հիմա չգիտեն՝ ի՞նչ անեն: Միանձնյա կառավարման հետևանքը դա է: Նույնիսկ սուլթանը այդքան իշխանություն չուներ Օսմանյան կայսրությունում:

– Բայց Էրդողանի կառավարության հիմնավորումն այն է, որ իրենք ուզում են անկախ հակաօդային պաշտպանության համակարգ ունենալ: Նրանք դիմել են Ամերիկային, բայց, ինչպես Թրամփն ասաց, Օբաման հրաժարվել է «Patriot» հրթիռներ մատակարարել Թուրքիային: Թե՞ կարծում եք, որ իրականում Թուրքիային անկախ ՀՕՊ համակարգ պետք չէ:

– Տեսեք, Թուրքիան ՆԱՏՕ-ին ինչո՞ւ է անդամակցել. որ արտաքին հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն պաշտպանի իր դաշնակցին: Հետո ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգն ընդհանուր է բոլոր անդամ երկրների համար, այսինքն՝ զենքերն էլ պիտի ընդհանուր լինեն: Հետո ո՞վ պիտի հարձակվի Թուրքիայի վրա. Իրա՞քը, Իրա՞նը, Սիրիա՞ն, Վրաստա՞նը, թե՞ մենք: Իսկ եթե Ռուսաստանը հարձակվի՝ նույնիսկ «Patriot»-ը չի օգնի Թուրքիային:

– Կարո՞ղ ենք ասել, որ Ս-400 գնելու, անկախ հակաօդային, հակահրթիռային համակարգ ունենալու որոշումն ու դրա անհրաժեշտությունը արտաքին հնարավոր հարձակումների ռիսկերով բացատրելը տեղավորվում է արտաքին թշնամիներ փնտրելու և բոլոր խնդիրները նրանց վրա բարդելու Էրդողանի քաղաքականության տրամաբանության մեջ:

– Ինձ թվում է՝ Էրդողանի կամակորությունից է գալիս:

– Բայց Թուրքիայի ինչի՞ն է պետք ՆԱՏՕ-ից անկախ անվտանգության համակարգ ունենալ:

– Եթե ՆԱՏՕ-ից դուրս գար, գնար, վերցներ՝ խնդիր չէր լինի: Բայց Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի կազմում: Ամերիկացիներն էլ ասում են, որ եթե Ռուսաստանը ՀՕՊ համակարգեր տրամադրի Թուրքիային՝ կարող է վերահսկել այդ համակարգերի գործունեությունը:

– Ամերիկացի պաշտոնյաները զգուշացրել էին Թուրքիային, որ Ս-400 գնելու դեպքում F-35 ինքնաթիռներ չի ստանա, որովհետև ռուսական համակարգն անհամատեղելի է F-35 կործանիչների հետ:

– Այո, Թուրքիային զգուշացրել էին, որ F-35, այսինքն՝ «Ֆանտոմ» կործանիչներ չեք ստանա, համատեղ արտադրության ծրագրից էլ դուրս կմնաք: Մեկ ամիս առաջ էլ բոլոր թուրք օդաչուներին, ովքեր մարզվում էին այդ ծրագրի շրջանակներում, ետ են ուղարկել Թուրքիա: Այստեղ մի հանգամանք էլ կա. թուրքերն այդ ինքնաթիռների համար որոշ կանխավճար են մուծել և հիմա մտածում են՝ կկարողանա՞ն դա հետ վերցնել: Այո, Էրդողանը հայտարարեց, որ իրենք որոշակի ֆինանսական ներդրում են արել F-35-երի ծրագրում, բայց եթե Ամերիկան չթողեց՝ ինչպե՞ս են վերցնելու:

– Մեր փորձագետներից ոմանք էլ կարծում են, թե մեր անվտանգության տեսանկյունից լավ է, որ Թուրքիան զրկվեց F-35 բազմաֆունկցիոնալ կործանիչներից, որովհետև սրանք շատ հզոր մեքենաներ են և հարձակողական ամենաուժեղ զենքերից են աշխարհում:

– Դե, անկեղծ ասած, մենք փոքր երկիր ենք, F-35 լինի, թե F-45՝ առանձնապես մեզ վրա չի ազդի: Թուրքիան առանց այդ էլ ունի հզոր օդուժ: Եթե, Աստված չանի, հարձակվեն՝ ի՞նչ ենք անելու:

– Շատ լավ: Ս-400-ների գործարքը և ռուս-թուրքական ռազմական հարաբերությունների խորացումը ռազմավարական ազդեցություն կունենա՞ Թուրքիայի անվտանգային և արտաքին քաղաքականության վրա: Սա որքանո՞վ է օգնում հասկանալ՝ ո՞ր ուղղությամբ է գնում Թուրքիան:

– Դա արտաքին կողմնորոշման հարցն է ճշտում: Լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան գնում, ՆԱՏՕ-ին մրցակից պետությունից ռազմավարական նշանակության զինատեսակ է ձեռք բերում: ՆԱՏՕ-ն 2016 թ. Վարշավայի գագագաժողովում գլխավոր հակառակորդ էր համարել Ռուսաստանը: Դա պիտի զսպեր Էրդողանին: Եվ Թուրքիան էլ է մասնակցել այդ գագաթաժողովին: Լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր՝ գնում, ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդից նման զինատեսակ ես ձեռք բերում: Դա էլ «Կալաշնիկով» չէ, դա ռազմավարական զենք է: Հետևաբար, սխալ է արել, երևի ասել է, որ կնքած գործարքը չի կարող չեղարկել: Իսկ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները արդեն չափից դուրս վատ են, Կոնգրեսը մի քանի բանաձև է ընդունել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին:

Թեև Օսակայի հանդիպումից հետո միջազգային որոշ լրատվամիջոցներ գրեցին, թե սրանով թուրք-ամերիկյան «դիվանագիտական պատերազմը» կարող ենք ավարտված համարել: Կարո՞ղ ենք, թե՞ ոչ:

– Արդեն ասացի, որ Ամերիկայում Պենտագոնը, Պետքարտուղարությունը, Կոնգրեսը և Կենտրոնական հետախուզական վարչությունը հայտարարել են առանձին-առանձին, թուրքերին էլ կրկին զգուշացրել են Օսակայի հանդիպումից հետո, որ մենք հետամուտ ենք մեր դիրքորոշմանը. եթե վերցնելու լինեք՝ կհետևի մեր բացասական արձագանքը: Հետևաբար, ամերիկացիները կատակ չեն անում:

Այս խորապատկերին ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու հեռանկարներ երևո՞ւմ են:

– ՆԱՏՕ-ից Թուրքիան դուրս չի գա: Ասեք՝ նրանք չվռնդեն ՆԱՏՕ-ից: Հիմա աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է. Խորհրդային Միություն չկա, որ Թուրքիան ԽՍՀՄ-ի դեմ որպես առաջամարտիկ օգտագործվի:

Այո, «սառը պատերազմի» տարիներին Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջնագծում էր:

– Այո, առաջնագիծ այլևս չկա: Ռուսաստանն է: Թուրքիային ԽՍՀՄ-ի համար էին «փշի-փշի» անում: Հիմա դրա կարիքը չունեն, մանավանդ Էրդողանն էլ անհավասարակշիռ քաղաքականություն է վարում:

Պաշտոնաթող թուրք գեներալ Իսմայիլ Հաքքը Փեքինը Ս-400-ների գնումը հիմնավորում է այն ռիսկերով, որ Թուրքիայի վրա օդային հարձակում կարող է լինել Հունաստանի, իսրայելական օդուժի, նաև Հայաստանի կողմից: Ինչպե՞ս եք գնահատում նրա այս կարծիքը:

– Կարծես ձեռ առնի ժողովրդին: Իսրայելը Թուրքիայի վրա հարձակվի՝ ի՞նչ անի: Հայաստանը հարձակվի՝ ի՞նչ անի: Թուրքիան 82 մլն բնակչություն ունի, մենք՝ մոտ 2.5 միլիոն: Նույնն էլ հույների վիճակն է: Հունաստանը ինչպե՞ս պիտի հարձակվի ՆԱՏՕ-ի գծով գործընկեր պետության վրա: Ուղղակի մի բան ասել է՝ հարցին չպատասխանելու համար: Որովհետև Թուրքիայում քննարկում էին՝ ՀՕՊ համակարգ պե՞տք է, թե՞ պետք չէ, անկախ այն հանգամանքից՝ ռուսական կլինի, թե ամերիկյան: Ասացին՝ բա մենք ՆԱՏՕ ինչի՞ ենք մտել: Եթե Թուրքիայի վրա լայնամասշտաբ հարձակում լինի, ինչը տարածաշրջանում բացառվում է, ՆԱՏՕ-ն պիտի գա, պաշտպանի:

Համենայն դեպս, հուլիսի 31-ին հայտնի կդառնա պատժամիջոցների հարցը: Ամերիկացիները վերջնագիր էին ներկայացրել Թուրքիային՝ եթե մինչև 31-ը չճշտեք ձեր դիրքորոշումը՝ պատժամիջոցները իրար ետևից կգան: Իսկ եթե Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառի՝ Եվրամիությունն էլ կկիրառի, Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկն էլ թուրքերին վարկ չեն տրամադրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում