Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Չհաղթելու իրավունք չունեինք. Խոակին Կապառոսի համարձակ որոշումը…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջապես հաղթեց։ Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Երևանում համոզիչ հաղթանակի հասանք էստոնացիների նկատմամբ։ 4 խաղում անընդմեջ մերոնք պարտվել էին, և դրական արդյունքն ու էմոցիաներն ուղղակի անհրաժեշտ էին։

«Ես շնորհավորեցի մեր տղաներին հաղթանակի կապակցությամբ։ Բոլորը լավ խաղացին։ Շատ լավ կոլեկտիվ ունենք և խաղացինք համախմբված։ Մենք դուրս էինք եկել խաղադաշտ միայն հաղթանակի համար։ Կարծում եմ՝ լավ հանդես եկանք։ Հիմա պետք է պատրաստվենք հաջորդ խաղին։ Հանդիպումը 90 րոպե է, և դա բաղկացած է տարբեր փուլերից։ Կարծում եմ՝ մեր թիմը երկու խաղակեսերում էլ հավասարակշռված ֆուտբոլ էր խաղում։ Արտակ Գրիգորյանը հարված էր ստացել, բայց նա առաջատարի բնավորություն ունի և շարունակեց խաղալ։ Նրա հետ կապված ոչ մի խնդիր չկա հիմա։ Արման Հովհաննիսյանը մեկնարկայինում էր, քանի որ այդպես նպատակահարմար գտա։ Կարող եմ ասել, որ շատ լավ հանդես եկավ։ Եթե նախկինում անհանգստացած էինք ձախ եզրի համար, հիմա այնտեղ կա Սերոբ Գրիգորյան, ով շատ հուսալի է գործում։ Չէի ցանկանա խոսել առանձին ֆուտբոլիստների մասին, սա ամբողջ թիմի հաղթանակն է։ Մեր փոխարինողները թարմացրին մեր խաղը։ Կարելի է ասել, որ լավ մտան խաղի մեջ։ Վահան Բիչախչյանը տաղանդավոր տղա է և մեծ ապագա ունի։ Նրա պես ֆուտբոլիստները հայկական ֆուտբոլի ապագան են»,- խաղից հետո ասել է Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

Ասել, որ մեր հավաքականը երեկ իդեալական ֆուտբոլ խաղաց՝ բոլորովին ճիշտ չի լինի։ Հատկապես հանդիպման սկզբնամասում մերոնք դժվարությամբ էին մոտենում մրցակցի տուգանային հրապարակին։ Էստոնացիները պաշտպանվում էին՝ հույսը դնելով հակագրոհների և մերոնց սխալների վրա։ Էստոնիայի հավաքականն այսօր ամենաթույլերից է Եվրոպայում։ Վերջին 10 հանդիպումներում Էստոնիան կրել է 9 պարտություն և մեկ հանդիպում ավարտել գոլազուրկ ոչ-ոքի։ Վերջին անգամ էստոնացիները գոլ են խփել 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Բելառուսի հետ մրցավեճում։ Դրանից հետո 7 խաղում անընդմեջ երեկվա մեր մրցակցին չի հաջողվել գեթ մեկ գնդակ խփել։ Նման հավաքականի հետ նույնիսկ ոչ-ոքի խաղալը ձախողում կլիներ։ Կարճ ասած՝ Կապառոսի գլխավորած թիմն արեց այն, ինչը պարտավոր էր անել։

Անկախ խաղի որակից՝ հաղթանակը հաղթանակ է։ Բազմիցս ենք նշել, որ լավ խաղով պարտությունները առ ոչինչ են։ Ոմանք այն կարծիքին են, որ սեպտեմբերի 5-ին Հյուսիսային Մակեդոնիայի դեմ մրցավեճում մերոնք լավ խաղացին և արժանի չէին պարտության։ Նույնիսկ կարծիքներ են հնչում, որ մակեդոնացիների դեմ մերոնք ավելի որակյալ խաղ ցուցադրեցին, քան երեկ։ Կրկին նշենք, որ իրականում լավ խաղալով հնարավոր չէ պարտվել։ Եթե պարտվել ենք, ուրեմն լավ չենք խաղացել։ Երեկ մերոնք լավ խաղացին և արժանի հաղթանակ տարան։

Անդրադառնանք նաև Կապառոսի լուծումներին։ Երեկ ազգային հավաքականի մեկնարկային կազմում տեսանք ձախ պաշտպան Արման Հովհաննիսյանին, որը վերջին անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել էր անցյալ տարվա հոկտեմբերին։ Կրկին մեկնարկային կազմում էր նաև աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը վերջին պաշտոնական հանդիպումն անցկացրել էր այս տարվա փետրվարին։ Փաստորեն մեր պաշտպանության եզրերը Կապառոսը վստահել էր խաղային պրակտիկայի հետ կապված լուրջ խնդիրներ ունեցող ֆուտբոլիստների։ Փոխարենը մեկնարկային կազմում չէր մեր առաջատար խաղացողներից Կամո Հովհաննիսյանը։ Կապառոսի համարձակ որոշումը փաստացի արդարացրեց իրեն։ Թե Հովհաննիսյանը և թե Համբարձումյանն իրենց բարձրության վրա էին։

Ակնհայտ է, որ Կապառոսը, դիմելով փորձարկումների, ցանկանում է պատկերացում կազմել բոլոր ֆուտբոլիստների իրական հնարավորությունների մասին։ Սա միանգամայն ողջունելի է։ Իսպանացի մասնագետը երեկ վերջապես հնարավորություն տվեց հավաքականի նորեկ Վահան Բիչախչյանին։ Վերջինս ակտիվացրեց խաղը և կարող էր նաև նորամուտի խաղում գոլի հեղինակ դառնալ։

Եվս մեկ դիտարկում։ Ի դեմս դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի՝ մեր հավաքականի թիկունքը զգալի ամրացել է։ Ավելին, դարպասապահի հուսալի գործողությունների արդյունքում մեր պաշտպաններն անհամեմատ ավելի վստահ են խաղում։

Մեկ ամիս անց մեր հավաքականը Երևանում մրցելու է Վրաստանի ընտրանու հետո, որն առաջին տուրում Էստոնիային հաղթելուց հետո երեկ սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1։1 խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Ու հիմա մերոնք ունեն իրական հնարավորություն վրացիներին հաղթելու և ենթախմբում առաջատարը դառնալու։ Վրաստանի հետ հանդիպումը լուրջ քննություն է թե՛ Կապառոսի և թե՛ մեր ֆուտբոլիստների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում