211652_close_icon
views-count2931 դիտում article-date 23:16 06-08-2020

ՃՈ ուժեղացված ծառայություն Էջմիածնում և Արմավիրում․ 24 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանությունը հանրապետության քաղաքներում ու ճանապարհներին շարունակում է իրականացնել ուժեղացված ծառայություն։ Օգոստոսի 5-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և երկրորդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Արմավիրում և Էջմիածնում։ Տարբեր խախտումների համար 24 տրանսպորտային միջոց տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, 5 վարորդ երթևեկում էր առանց վարորդական վկայականի, 17 մեքենա առանց ԱՊՊԱ պայմանագրի էր, իսկ 18-ի դիմապակին թույլատրելիից մուգ էր։ Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա, որոնք էին, իսկ 1-ը փոխարինված համարանիշով էր։ Ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր խախտումների համար կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ 164 արձանագրություն։ Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր