▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնացեք Բաղրամյան՝ Էլեկտրիկ Երևանի ցույցին և հարցրեք՝ ո՞վ էր Աշոտյանը հեղափոխությունից առաջ. Միքայել Մելքումյան

 

 

 

Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանը,  Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթի վերջում կոշտ է արձագանքել ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի ելույթին՝ մասնավորապես ասելով.  «Գնացեք Բաղրամյան՝ Էլեկտրիկ Երևանի ցույցին և հարցրեք՝ ո՞վ էր Աշոտյանը հեղափոխությունից առաջ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ելույթներին, Արմեն Աշոտյանն ասել էր. «Ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան կառավարության մեջ տնտեսվարողի դեր ունեցող քաղաքական ուժ, ինչն ակնհայտ է»:

 

Մանրամասները՝ տեսանյութում 

 

 

 

Նշենք , որ խորհրդարանում կրքերը բորբոքվեցին նաև այն ժամանակ, երբ վարման կարգով հանդես եկավ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ կոչ անելով քննարկումը շարունակել քաղաքական կոռեկտության սահմաններում, չտրվել պահի ազդեցությանը, չարտաբերել բառեր, որոնցից հետո փոշմանելու են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիմելով խորհրդարանի փոխնախագահ Միքայել Մելքումյանին նա ասել է. «Այսուհետ Դուք անձամբ, նախագահ Սարգսյանի մասին խոսելիս, չօգտագործեք քաղաքական բռնապետ արտահայտությունը»:


Միքայել Մելքումյանն էլ արձագանքել է. «Զսպեք հակադարձելու Ձեր մոլուցքը և բոլոր արտահայտություններն ընկալեք քաղաքական հարթության վրա, հավուր պատշաճի ընկալեք իրականությունը»:

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն էլ հորդորել է. «Երբ բնակվում ես ապակե տնակի մեջ՝ չարժե քարեր նետել»:


Պատգամավորներից մեկը տեղից արձագանքել է, ինչին ի պատասխան Աշոտյանն ասել է. «Ձա՛յնդ»:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ ասել է, որ վիրավորական արտահայտություններ պետք չէ հնչեցնել:


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը Արմեն Աշոտյանի խոսքի ժամանակ արձագանքեց՝ էշ-էշ դուրս մի՛ տուր:

Ամբիոնին մոտեցել էր հաջորդ ելույթ ունեցողը, բայց վերջինս տևական ժամանակ չէր կարողանում ելույթ ունենալ, որովհետև պատգամավորները շարունակում էին վիճել իրար հետ: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աշոտյանն ու «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը վիճում էին, իրար հասկացնում, թե դահլիճից դուրս է պետք գալ: ՀՀԿ-ական պատգամավորները բորբոքված Արմեն Աշոտյանին դուրս հանեցին դահլիճից, որ վեճը դադարի: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին