Wednesday, 24 04 2024
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել

2017 թ. գույքահարկի վճարման վերջնաժամկետը երկարացվել է մինչև դեկտեմբերի 10-ը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարկանի` գույքահարկի հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինների, ինչպես նաև վերոնշյալ գերատեսչական շենքերում գործող վճարահաշվարկային կետերի աշխատանքը երկարացվել է մինչև ժամը 19:00-ն։ Առաջարկվել է սույն աշխատանքային ռեժիմը պահպանել մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ: Հանձնարարվել է գործընթացը պահել ամենօրյա հսկողության ներքո՝ ապահովելով քաղաքացիների պատշաճ սպասարկումը:

Զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները, որոնց շրջանակում վերացվում են բազմաբնակարան բնակելի շենքերում նախապես գույքագրված խնդիրները։

Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը` մայրաքաղաքում ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով:

Ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` խստացվել է նաև հսկողությունը 18 տարին չլրացած անձանց ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառքն արգելելու, ինչպես նաև նրանց մուտքը զվարճանքի օբյեկտներ և ակումբներ արգելելու ուղղությամբ։ Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել հետևողական աշխատանքը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ։

Ամանորին ընդառաջ կազմակերպվող նախապատրաստական աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ աշխատանքներ են տարվում մասնավորապես սոցիալապես անապահով ընտանիքներին պարենային փաթեթների, ինչպես նաև երեխաների համար նվեր-փաթեթների տրամադրման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։ Միաժամանակ, ՀՀ մշակույթի նախարարության և մասնավոր ընկերությունների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Ամանորի տոնական օրերին մայրաքաղաքում գործող սպասարկման և ժամանցի օբյեկտների աշխատանքը կազմակերպելու, ինչպես նաև թանգարանների համար աշխատանքային հատուկ ժամանակացույց սահմանելու նպատակով:

Աշխատակազմի տուրիզմի բաժնի պետի փոխանցմամբ էլ Ամանորի տոնական օրերին «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղու գործարկման նպատակով արդեն իսկ մշակված է տոնական ուղերթը, որը կներառվի «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում