211652_close_icon
views-count60430 դիտում article-date 15:19 11-05-2021

Նոր Նորքի ոստիկանները Բագրևանդ թաղամասում հայտնաբերել են այն ինքնաձիգը, որով ենթադրաբար քրեական հեղինակության սանիկը սպանել է Ավստրիայի քաղաքացիներ եղբայրներից մեկին, մյուսին էլ հրազենային վնասվածքներ պատճառել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ՝ մայիսի 10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հսկայածավալ օպերատիվ աշխատանքների արդյունքում, այնուհետև իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում Բագրևանդ փողոցի 20 հասցեի դիմացի խոտածածկ տարածքում հայտնաբերել են «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և դատարկ պահուստատուփ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան կասկածներ, որ նշված ինքնաձիգով է արդեն հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 31-ամյա Ռոբերտ Անդրանիկյանը կրակոցներ արձակել և սպանել Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 37-ամյա Հովհաննես Մկրտչյանին և հրազենային վնասվածքներ պատճառել նրա եղբորը՝ նույնպես Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Կարեն Մկրտչյանին։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական և մատնադրոշմային փորձաքննություններ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների  քննչական բաժնում սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերք պահելու, օգտագործելու  փաստով հարուցված քրեական գործի շրջանակում նոր մանրամասներ էին ի հայտ եկել:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված քրգործը հարուցվել էր մայիսի 8-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Կարեն Մկրտչյանին հրազենային վնասվածք պատճառելու, իսկ 37-ամյա Հովհաննես Մկրտչյանին՝ հրազենային մահացու վնասվածք հասցնելու փաստով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վաչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեկան հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական գործողություններ և համագործակցելով Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով պարզել էին ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա սպանության վայրի շենքեից մեկի բնակիչ՝ 31-ամյա Ռոբերտ Ա.-ն է, ով վիճաբանություն էր ունեցել Հ. և Կ. Մկրտչյանների հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել եղբայրների ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռոբերտ Ա.-ն Մասիվում հայտնի քրեական հեղինակություններից մեկի սանիկն է, իսկ սպանության վայրում հայտնաբերված Mercedes-ը եղբայրները ավտոմեքենաների վարձույթի սրահից էին վերցրել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 400+
400+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր