Զաս․ ՀԱՊԿ-ի 2022-ի ծրագրերը կազմվել են նաև ՀՀ առաջնահերթությունների հիման վրա15 հունվարի 2022 - 14:20 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, խոսելով կազմակերպության անելիքների մասին, ասել է, որ 2022 թվականի ծրագիրը կազմվել է՝ հաշվի առնելով իրավիճակը, որը ձևավորվում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և հաշվի առնելով Դուշանբեում պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում ընդունված որոշումները և այս տարվա համար Հայաստանի առաջնահերթությունները։ Նա հավելել է, որ 2022 թվականին «համալիր խնդիրների մի ամբողջական շարք» կիրականացվի, գրում է Interfax-ը։ Զասը նշել է, որ ընթացիկ տարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողությունների երեք փուլ կանցկացնի Աֆղանստանի հետ սահմանին: «Այս տարվա համար տարբեր ուղղություններով նախատեսված միջոցառումների մի ամբողջ շարք ունենք ՝ ռազմական անվտանգություն, ահաբեկչության դեմ պայքար, այդ թվում, իրական գործողություններ: Դրանք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումներն են: Թեման հատկապես կարևոր է Աֆղանստանում վերջին զարգացումների ֆոնին: Այստեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողության երեք փուլ է պլանավորում»,- ասել է Զասը։ Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից մեկնել են Ալմաթիից մշտական տեղակայման վայրեր: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |