Friday, 19 04 2024
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ

Ռուսաստանը զենք է մատակարարում ոչ թե Փաշինյանին, այլ Հայաստանին. 400 տոննան բալանսի համար է. Կոլերով

«Ռուսաստանը մատակարարում է այդ սպառազինությունը ոչ թե Փաշինյանին, այլ Հայաստանին: Սա ամենագլխավորն է: Այդ մատակարարումները Անդրկովկասում ռազմական և ռազմավարական հավասարակշռությունը պահպանելու համար են: Եվ քանի դեռ Հայաստանը դուրս չի եկել Ռուսաստանի հետ ռազմական դաշինքից՝ մատակարարումները շարունակվելու են ցանկացած իշխանության օրոք, որը պահպանում է ռազմական դաշինքը Ռուսաստանի հետ»:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չափազանց ուշագրավ հայտարարություն է արել Մոսկվայում՝ ասելով, որ Հայաստանի և  Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցությունը (ՌՏՀ) աննախադեպ մակարդակի վրա է գտնվում: Տոնոյանը ընդգծել է, որ աշխարհում ոչ մի պետություն չի կարող ՌՏՀ-ի մակարդակով համեմատվել Երևանի և Մոսկվայի հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարը նախորդ շաբաթվա վերջին մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020» («Армия-2020») միջոցառմանը, որի շրջանակներում էլ արել է վերոնշյալ հայտարարությունը: Տոնոյանի խոսքով՝ Հայաստանը առաջին անգամը չէ, որ մասնակցում է «Բանակային խաղեր» ցուցահանդես-ֆորումին, և ամեն տարի այս միջոցառման ընթացքում ստորագրվում են նոր պայմանագրեր: Իսկ հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը, ՀՀ ՊՆ ղեկավարի խոսքով, շատ լավ դինամիկայի մեջ է:

Օգոստոսի 23-ին Հայաստանի պաշտպանության նախարարը նաև հանդիպում է ունեցել իր ռուսաստանցի գործընկերոջ՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

Եթե նախարար Տոնոյանի խոսքերին ավելացնենք նաև վերջերս Բաքվի բարձրացրած վայնասունը նույն հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերությունների վերաբերյալ, իսկ ավելի կոնկրետ՝ օգոստոսի 12-ին Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից արված հայտարարությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում այն մասին, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական հուլիսյան մարտերից անմիջապես հետո, իբրև թե, ավելի քան 400 տոննա ծավալով «ռազմական նշանակության բեռներ» է մատակարարել Հայաստանին, ինչը, Բաքվի բռնապետի խոսքով, անհանգստություն և լուրջ հարցեր է առաջացրել Ադրբեջանում, ապա կստանանք շատ հետաքրքիր պատկեր:

Հայտնի չէ, թե որքանո՞վ է Ալիևի ասածը համապատասխանում իրականությանը: Երևանում այս հայտարարությունը ո՛չ հերքել են, ոչ էլ հաստատել: Բայց փոխարենը ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ Ալիևի անհանգստացած հեռախոսազանգը Պուտինին ցույց է տալիս, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները շարունակական են և գտնվում են զարգացման փուլում։

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն էլ ասում է, որ Ալիևի համար ուղղակի վիրավորական է, որ Ադրբեջանը 5 մլրդ դոլար է ծախսել սպառազինության վրա, բայց արդյունքում ստացվում է, որ Հայաստանը, ծախսելով դրանից 10 անգամ քիչ գումար,  կամաց-կամաց վերականգնում է ռազմական պարիտետը:

Սա, իհարկե, շատ լավ լուր է մեր բանակի սպառազինման, պաշտպանունակության բարձրացման և առհասարակ Հայաստանի և Արցախի պաշտպանության ու անվտանգության ամրապնդման իմաստով, բայց կարո՞ղ ենք արդյոք Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունից և հարակից տեղեկություններից եզրակացնել, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական հարաբերություններն ու ռազմատեխնիկական համագործակցությունը նոր թափ են ստացել, թե՞ սա սովորական տեմպ է հայ-ռուսական հարաբերությունների համար: Եթե այո, ապա ի՞նչն է նպաստել այս ակտիվացմանը: Քաղաքականությունը և քաղաքական գործոնները ինչ-որ կերպ ազդե՞լ են ռազմական համագործակցության դրական դինամիկայի վրա:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը։

– Պարոն Կոլերով, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ է պայմանավորված հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության այս դրական դինամիկան, և քաղաքական կամ այլ բնույթի ո՞ր գործոններն են խթանել այս զարգացումը: Թե՞ սա սովորական տեմպ է:

– Դա սովորական քաղաքավարության դրսևորում է, քանի որ վերջերս՝ հուլիսին, այսինքն՝ նախորդ ամսին, այդ նույն մարդը՝ Հայաստանի պաշտպանության նախարարը, ասաց, որ Հայաստանը, ի դեմս իրեն, փնտրելու է զենքի այլ՝ ոչ ռուսական մատակարարների: Եվ սա հարկավոր է ադեկվատ գնահատել: Սրանից կարելի է եզրակացնել, որ Հայաստանն արդեն հասել է այն սպառազինությունների առավելագույն թարմացմանը, որն ինքը ստանում է Ռուսաստանից, և հիմա անցնելու է զենքի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացմանը: Նախարարը դրա մասին հայտարարել է ուղիղ տեքստով:

– Միջազգային հետազոտական կենտրոնների, օրինակ՝ Ստոկհոլմյան ինստիտուտի տվյալներով՝ Հայաստանը իր սպառազինության հիմնական մասը ձեռք է բերում Ռուսաստանից: Ադրբեջանի ռազմատեխնիկական ոլորտը ավելի դիվերսիֆիկացված է, և եթե վերջին տասնամյակի կտրվածքով Բաքվի հիմնական մատակարարը կրկին Ռուսաստանն է, ապա վերջին տարիներին Ադրբեջանի թիվ 1 մատակարարն է դարձել Իսրայելը: Կարծում եք, որ Հայաստանը նո՞ւյնպես կգնա իր քաղաքականության բազմազանեցման ճանապարհով:

– Հայաստանի պաշտպանության նախարարն ասաց, որ Հայաստանը դիվերսիֆիկացնելու է իր այդ ոլորտը: Պետք է լուրջ վերաբերվել այս հայտարարությանը: Այստեղ մեկ այլ հարց է ծագում, թե Ռուսաստանից բացի՝ էլ ո՞վ կարող է զենք մատակարարել Հայաստանին նույնպիսի արտոնյալ գներով:

– Այս համատեքստում Ալիևի հայտարարությունն էլ է շատ հետաքրքիր: Հավանաբար կարդացել եք դրա մասին: Չգիտեմ՝ որքանո՞վ կարող ենք հիմք ընդունել իր խոսքերը, բայց ամեն դեպքում Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով իր անհանգստությունն է հայտնել Ռուսաստանի նախագահին այն հարցի կապակցությամբ, որ Ռուսաստանը, իրենց տեղեկություններով, հուլիս ամսին շուրջ 400 տոննայի չափով ռազմական նշանակության բեռներ է ուղարկել Հայաստան:

– Բայց չէ՞ որ դա լավ է, որ 400 տոննա ռազմական բեռ է ուղարկել: Ոչ ոք դա չի հերքում: Իսկ Ալիևի դժգոհությունները անհիմն են: Հայաստանը Ռուսաստանի հետ միասին միևնույն ռազմական դաշինքի մեջ է, և դա նորմալ է: Ալիևը պարզապես ուզում էր այդ մատակարարումները ներկայացնել որպես պրոբլեմ Ռուսաստանի համար, բայց Ռուսաստանը որևէ հիմք չունի իր ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետ ընկալելու որպես պրոբլեմ: Ռուսաստանը և Հայաստանը անդամակցում են միևնույն ռազմական բլոկին, դրանք մեր ներքին գործերն են: Ահա և վերջ:

– Այսինքն՝ միանգամայն նորմալ է, երբ Ռուսաստանը, որպես ռազմական դաշնակից, զենք է մատակարարում Հայաստանին:

– Այո՛, դա նորմալ է:

– Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու մասին:

– Ադրբեջանի հետ Ռուսաստանն ունի 2007 թ. ստորագրված համաձայնագիր, և երբ այդ համաձայնագիրը նախապատրաստվում էր՝ դրա հիմքում այն գաղափարախոսությունն էր, որ այդ սպառազինությունը, որը պիտի մատակարարվեր Ադրբեջանին, պետք է չկիրառվեր ղարաբաղյան հակամարտության մեջ: Բայց 2016 թվականի պատերազմը ցույց տվեց, որ այդ ծանր սպառազինությունն ու զինտեխնիկան, այնուամենայնիվ, գործածվում է Ղարաբաղում: Այդպիսով, այդ ջենտլմենական համաձայնությունը այն մասին, որ մատակարարված զենքը պետք է չհանգեցնի ռազմական հավասարակշռության խախտմանը, չպահպանվեց և խախտվեց: Եվ այս տեսանկյունից այդ 400 տոննան մատակարարվել է ռազմական հավասարակշռությունը պահպանելու նպատակով: Ռազմական հավասարակշռությունը պե՛տք է պահպանվի:

– Դուք չասացիք, թե Ձեր կարծիքով՝ կա՞ն արդյոք քաղաքական ինչ-որ գործոններ, որոնք խթանում են Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ քաղաքական հարթության վրա մեր երկկողմ հարաբերությունները, կարծես թե, այնքան էլ հարթ չեն վերջին տարիներին: Այդպես չէ՞: Բայց, այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ ռազմաքաղաքական հարաբերությունները մնում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ:

– Բանն այն է, որ եթե անկեղծ լինենք, ապա միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանը մատակարարում է այդ սպառազինությունը ոչ թե Փաշինյանին, այլ Հայաստանին: Սա ամենագլխավորն է: Այդ մատակարարումները Անդրկովկասում ռազմական և ռազմավարական հավասարակշռությունը պահպանելու համար են: Փաշինյանին չէ: Դա եղել է Փաշինյանից առաջ և կլինի Փաշինյանից հետո: Հարկավոր է հասկանալ այս պարզ ճշմարտությունը: Եվ քանի դեռ Հայաստանը դուրս չի եկել Ռուսաստանի հետ ռազմական դաշինքից՝ մատակարարումները շարունակվելու են ցանկացած իշխանության օրոք, որը պահպանում է ռազմական դաշինքը Ռուսաստանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում