Էդիկ Բաղդասարյան. Ու էս ամենից հետո իշխանության ներկայացուցիչը կարող է հարցնել՝ ինչ է պատահել
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է.
«Նրանք այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել:
Այսօր իմ վաղեմի ընկերներից մեկը, որի հետ պաշտոն ստանալուց հետո գրեթե չեմ շփվել, զանգել և ինձ հրավիրում էր մի հոբելյանական միջոցառման: Ասացի, որ չեմ գնում միջոցառումների, մարդկանց հետ չեմ կարողանում շփվել: Շատ անկեղծ տոնով հարցրեց՝ ինչ է պատահել, ձայնի մեջ նույնիսկ անհանգստություն զգացի:
Բայց դա ինձ ավելի զայրացրեց: Ասացի՝ ամբողջ ցեղս կորցրել է ամեն ինչ, հայտնվել է փողոցում: Իմոնք Քարին Տակում և Շուշիում էին ապրում, ապրում էին դարերով: Իշխանությունները, հավանաբար, լսել են էդ մասին, որ քաղաքներ ու գյուղեր ենք կորցրել, որ Արցախը կորցրել ենք՝ հանձնելով ռուսներին ու թուրքերին, որ 4 հազարից ավելի զոհ ունենք, գերիներ, հարյուրավոր անհետ կորածներ ունենք, նրանց մեջ ընկերներ ունեմ: Ու էս ամենից հետո իշխանության ներկայացուցիչը կարող է հարցնել՝ ինչ է պատահել: Ոչինչ չի պատահել, շարունակեք գոյատևել:
Երկու օր առաջ էլ հորեղբայրս, որ Քարին Տակը թողել, եկել էր պատսպարվել մի գյուղում, մահացավ, նրան հուղարկավորեցինք իր զավակներից հեռու մի տեղ: Իսկ Քարին Տակում առաջին պատերազմում զոհված աղջկա, պատերազմում վիրավորված ու երկար տարիներ այդ վերքերից բուժվող որդու գերեզմաններն են»։
Նրանք այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Այսօր իմ վաղեմի ընկերներից մեկը, որի հետ պաշտոն ստանալուց հետո...
Опубликовано Edik Baghdasaryan Вторник, 4 мая 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Էդիկ Բաղդասարյան. Ինչքան թքած ունենաս բանակիդ վրա, որ մառախուղին մեր կողմից չվերահսկվող միջանցքով զինծառայողներով ավտոբուս ուղարկես
- Շուշիի շրջանի Մեծ շենն ու Հին շենը մերն են, թուրքերն էս պահին ինչ գործ ունեն էդ գյուղերում. Էդիկ Բաղդասարյան
- Էդիկ Բաղդասարյան. Նիկոլ Փաշինյանը պետք ասի՝ փաստաթղթից բացի ինչ պայմանավորվածություններ ունի Պուտինի և Ալիևի հետ
- Էդիկ Բաղդասարյան. Հայաստանից այս ցրտին այդ ընտանիքներին մի հանեք
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում