▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

 

Այսօր լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը տեղեկացրել է, որ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը նախագահող դատավորն ինքնաբացարկ է հայտնել:

Փաստաբանները դատավորի գործողությունները գնահատում են որպես արդարադատությունից խուսափելու ձգտում: Արամ Օրբելյանի խոսքով՝ բոլոր փաստերը և հիմնավորումներն ավելի վաղ հայտնի էին և եթե դատավորը մտադիր էր ինքնաբացարկ հայտներ, ապա կարող էր դեկտեմբերի 26-ին կամ 28-ին այդ անել, այլ ոչ թե հետաձգեր այսօր:

Իսկ հարցին, թե տվյալ գործը որ դատավորին է փոխանցվելու, փաստաբանը պատասխանեց, որ տեղյակ չէ և ավելացրեց, որ դրա մասին հայտնի կդառնա առաջիկա օրերին:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին