Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Դուրս ենք եկել մի ճահճից, որի մեջ Հայաստանը եղել է մի քանի տասնամյակ. վերադարձ անցյալին չի լինելու. Սուրեն Պապիկյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

– Դուք որպես տարածքային կառավարման նախարա՞ր եք ղեկավարում շտաբը, թե՞ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ:

– Այս պատասխանատվությունը ստանձնել եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ:

– Հանրաքվեի քարոզչական առաջին փուլին տրվում է «պասիվ» գնահատականը, դա ինչո՞վ է պայմանավորված:

– Գիտեք՝ նայած թե որ հատվածը կհամարենք առաջին փուլ: Քանի որ բավականին երկար ժամանակ էր տրված քարոզարշավի համար, մենք նպատակահարմար համարեցինք ակտիվ փուլ սկսել վերջին մեկ ամսվա ընթացքում: Հիմա մեր քարոզչական խմբերը մարզերում բավականին ակտիվ քարոզչություն են ծավալում, վաղվանից կմեկնարկի բուն քարոզարշավը բոլոր բնակավայրերում, դռնեդուռ: Եվ իհարկե, ավելի թիրախային, բովանդակային հատվածը՝ վարչապետի գլխավորությամբ՝ մեզ վրա ենք վերցրել, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ տարբեր տեղերում կհանդիպեն և կխոսեն հանրության հետ:

– Պասիվության մասին խոսելով՝ կային գնահատականներ, որ դա պայմանավորված է ՈՉ-ի մարտավարությամբ, որն անակնկալի է բերել ԱՅՈ-ի շտաբին:

– ԱՅՈ-ի շտաբը որևէ անակնկալի չի եկել, մենք մեր աշխատանքն ենք կատարում, որևէ մեկի պասիվությամբ կամ ակտիվությամբ չի կարող պայմանավորված լինել մեր օրակարգը:

– Բացակայում է ձեր քաղաքական հակառակորդը:

– Մեր օրակարգը հստակ է, ունենք անելիք՝ խոսել ՀՀ քաղաքացու հետ, ներկայացնել ստեղծված իրավիճակը և դրանից բխող սահմանադրական հանրաքվեի անհրաժեշտությունը, ինչպես նաև հանրաքվեին յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության կարևորությունը:

– Ո՞ր պահից հանրաքվե անցկացնելու որոշումը դարձավ միակ տարբերակը:

– Գիտեք՝ երբ բոլոր հնարավորություններն ընձեռվեցին ՍԴ դատավորներին, վերջին հնարավորությունը վաղաժամ կենսաթոշակի գնալու մասին ԱԺ ընդունած օրինագիծն էր, ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը սահմանադրական հանրաքվեն է, որն ամենաօբյեկտիվ ճանապարհն է, առավել բարձր օրինականություն հնարավոր չէ պատկերացնել: Իհարկե, դա կարելի էր անել նաև ԱԺ մասնակցությամբ և ընդունած ակտերով, բայց հաշվի առնելով 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը և դրա ընթացքում ձևավորված մի կարևոր օրակարգ, այն է՝ հանրաքվեի ինստիտուտի և ուղիղ ժողովրդավարության գործիքների ներդրում, կարող ենք ասել, որ սա այդ օրակարգի կենսագործումն է, որը դե ֆակտո իրականացվում է և դե յուրե կարձանագրվի ապրիլի 5-ին:

– Քարոզարշավին վարչապետի մասնակցությունը ինչ-որ ռիսկերո՞վ է պայմանավորված:

– Որևէ ռիսկ մենք չենք տեսնում, որևէ տարօրինակ ու արտառոց բան չկա: Յուրաքանչյուրս մեր մասով մեր բեռը վերցրել ենք: Վարչապետի մասնակցությունը կարևոր է նաև նրանով, որ հեղափոխությունից 2 տարի անց ժողովրդի կողմից ընտրված վարչապետը այսօր էլ քաղաքացու հետ երկխոսելու պատրաստակամություն ունի, և շատ կարևոր է, որ քաղաքացին ինֆորմացիան ստանալու է «առաջին ձեռքից», և սա շատ լավ նախադեպ է Հայաստանում ժողովրդավարության կայացման համար: Այսինքն՝ վտանգներից ելնելով չէ, որ կարևորում ենք վարչապետի մասնակցությունը, վարչապետն ինքն է կարևորում իր մասնակցությունը. քաղաքացին պետք է զգա, որ յուրաքանչյուրիս մասնակցությունը ավելի կարևոր է դարձնում պրոցեսը:

– Վարչապետի նշած ցանցային քարոզչությունը ինչպե՞ս կնկարագրեք:

– Մենք հեղափոխության ժամանակ դրա փորձն ունեցել ենք: Շատ քաղաքացիներ ցանկություն ունեն պրոցեսին մասնակցելու, բայց կաշկանդված են: Քանի որ իշխող ուժը կամ ԱՅՈ-ի քարոզչական կողմը շտաբներ է ձևավորում, նշանակում պատասխանատուներ, այլոք կաշկանդվում են, մենք հիմա խոսում ենք այն մասին, որ որևէ կաշկանդվածություն և կաղապար չի կարող լինել, սա ՀՀ քաղաքացու օրակարգն է, քաղաքացիները, քաղաքացիական խմբերը կարող են կոնսոլիդացվել և մասնակցել այս օրակարգի կենսագործմանը: Սահմանադրական փոփոխությունների հասցեատերն ու հիմնական սուբյեկտը ՀՀ քաղաքացին է: Մենք կարևորում ենք յուրաքանչյուրի մասնակցությունը:

– Իսկ ձեր ձեռքի տակ եղած ահռելի լծակը չե՞ք օգտագործելու որևէ կերպ:

– Մի քանի անգամ արդեն առիթ եմ ունեցել այս հարցին անդրադառնալու: Մենք դուրս ենք եկել մի ճահճից, որի մեջ Հայաստանի Հանրապետությունը եղել է մի քանի տասնամյակ, և այն քաղաքական ուժը, որը քայլ է արել և ՀՀ քաղաքացու հետ դուրս է եկել ճահճից, չի պատրաստվում վերադառնալ նույն անցյալին: Վերադարձ անցյալին չի լինելու:

– Անգամ եթե դա վտանգում է ԱՅՈ-ի նվազագույն շեմը հաղթահարելու հնարավորությո՞ւնը:

– Գիտեք՝ որևէ գործողություն չի կարող լինել ինքնանպատակ, այդ թվում՝ նաև սահմանադրական փոփոխությունները և մասնավորապես հանրաքվեն: Մենք շատ ենք կարևորում Հայաստանում ժողովրդավարության ամրացումը, և մեզ համար կարևոր է ՀՀ քաղաքացու որոշիչ ձայնը, մենք Հայաստանի քաղաքացու յուրաքանչյուր որոշում կընդունենք ի գիտություն, որովհետև, դիմելով քաղաքացուն՝ մենք ակնկալում ենք այս պրոցեսի նկատմամբ նրա ազդակը, և այդ ազդակը ապրիլի 5-ին քաղաքացին մեզ կտա:

– Այսինքն՝ նվազագույն շեմը չհաղթահարելը մեծ ողբերգություն չէ՞:

– Բնականաբար, մենք չենք ուզում խոսել նվազագույն շեմը չհաղթահարելու մասին, և չենք ուզում խոսել ողբերգությունների մասին, մեր խնդիրը Հայաստանի քաղաքացու հետ երկխոսության մեջ մտնելն է մեր անելիքների, կուտակված խնդիրների, Սահմանադրական դատարանի ներկա կազմի գոյության, ՍԴ լեգիտիմության և այլ խնդիրների վերաբերյալ: Եվ բնականաբար, ակնկալում ենք (և քարոզարշավի ընթացքն է մեզ այդպիսի ազդակ տալիս), որ ապրիլի 5-ին ապահովվելու է Հայաստանի քաղաքացու հաղթանակը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում