Thursday, 25 04 2024
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Գողերի փոխարեն եկան «աֆտարիտետները». Սերժ Սարգսյանը երկիրը բաժանեց «զոն նայողների»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը:

– Հայաստանում քննարկվում է ներքին գործերի նախարարությունը վերականգնելու հարցը, կարծում եք՝ ճի՞շտ մոտեցում է:

– Այդ խեղճ ներքին գործերի նախարարությունը ինչ փորձությունների ասես չենթարկվեց: Պետական կառավարման համակարգի կարևորագույն օղակներից մեկը ՆԳՆ-ն է:

– Դուք այս կառուցվածքի կողմնակից եք:

– Այո՛: Ցավոք, առանց համակարգի ընդհանուր խնդիրներն ուսումնասիրելու՝ երբեմն նաև պոպուլիստական վերաբերմունք դրսևորվեց ՆԳՆ-ի նկատմամբ. սկսեցին բզկտել ներքին գործերի նախարարությունը՝ շատ ժամանակ քաղաքական դրդապատճառներով, երբեմն նաև չհասկանալով՝ պոպուլիստական դրսևորումներով: Հիմա էլ ակտիվ քննարկումներ են՝ նորից քաղաքական ենթատեքստում, ոչ մի պրոֆեսիոնալի բնութագրում չեմ լսել՝ այս փոփոխությունների հետ կապված, առաջին դեմքին խորհրդարան կանչելու, հարցեր տալու խնդիր են լուծում, չնայած նույնը կարող էին ոստիկանապետի հետ անել: Բայց երբ որոշակի մոդելներ են վերցնում և դրա հիման վրա բարեփոխումներ անվան տակ սկսում են գործընթաց, պետք է մի բան հասկանան՝ մեր երկրի այսօրվա ռազմաքաղաքական, տարածաշրջանային խնդիրների ընդհանուր համատեքստում պետք է նայել: Ռուսաստանը հզոր պետություն է, կարող է իրեն թույլ տալ այսպես էլ, այնպես էլ անել, բայց փոքր պետության պարագայում զուտ ինֆորմացիայի տնօրինելու համար չի կարելի այս ծառայությունը հանել, այն ծառայությունը մտցնել, դրանից օգուտ չի լինի:

– Փոփոխություններ են արվում, այդ կառուցվածքը մեզ ի՞նչ կտա, դուք աշխատել եք ՆԳ նախարար, եթե համեմատենք այսօրվա ոստիկանապետի հետ, ի՞նչ տարբերություններ կան:

– Ոստիկանապետը ընդամենը մի վարչության պետի կարգավիճակ ունի, շատ թույլ լիազորություններ ունի… Հարկայինի տեսուչն ավելի մեծ կշիռ ունի, քան ոստիկանապետը: Երբ պատերազմող երկիր է, որոշակի գորընթացներ են, ամեն պահի կարող է նորից կրկնվի թոհ ու բոհը, այս ամենը պետք է հաշվի առնել: ՆԳՆ-ն այն ժամանակ մեծ լիազորություններ ուներ, լավ է, որ ուզում են նորից վերականգնել, եթե դա ուղղված է ՆԳ լիազորություններն ընդլայնելուն, հեղինակությունը բարձրացնելուն, նաև պատասխանատվությունը բարձրացնելուն: Եթե մտածում են քաղաքական մահակից վերադարձնեն, դարձնեն մարմին, որն իր առջև դրված խնդիրները պետք է իրականացնի, լավ է, բայց ես չգիտեմ՝ ինչ խնդիրներ են ուզում ՆԳՆ-ի առջև դնել: Ամեն դեպքում ՆԳՆ կառուցվածքը առանձին դիտելը սխալ է, պետական կառավարման, դատական բլոկի մեջ պետք է դիտել: Բզկտել են այդ ամենը… Ես միշտ կարևորում եմ ոչ միայն համակարգային փոփոխությունները, այլ նաև անձանց, եթե համակարգային փոփոխություններ լինեն, բայց անձինք չփոխվեն, այդ նույն սրիկա անձանցով ոչ մի փոփոխություն էլ չի լինի, երկուսն էլ կարևոր են՝ և՛ համակարգային փոփոխությունները, և՛ անձանց…

– Եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ, դուք կմնայի՞ք ՆԳ նախարարի պաշտոնում:

– Միանշանակ: Իմ հարաբերությունները և՛ քաղաքական մեծամասնության, և՛ վարչապետի, և՛ նախագահի հետ նորմալ էին, բացի դրանից՝ ես այդ համակարգը շատ լավ էի պատկերացնում… Հիմա լավ կլինի, որ ներքին գործերի նախարարության թերի խմբավորում չլինի…

– Ինչի՞ հետևանք է մեր իրականության քրեական մշակույթին բախվելը: Դուք որ աշխատում էիք, քրեական բոլոր հեղինակություններին, ովքեր ազդեցություն ունեին այս կամ այն համայնքում, ճանաչո՞ւմ էիք:

– Մեր ժամանակ մի պահ եկավ, որ դրանք ո՞վ էին: Մի հին անեկդոտ կա, մեկը՝  դատապարտվում է, տանում են կամեր, երբ ներս է մտնում, ասում են՝ ի՞նչ ես արել, ասում է գումարների համար եմ դատապարտվել: «Զոն նայողն» ասում է՝ դե էն առաջին «կոյկեն» իրե՛ն տվեք: Գողության համար դատապարտվածը հարցնում է՝ ինքն ո՞վ է, ասում են՝ կամերի գողն է, ու այդ մարդն ասում է՝ գողը նա չի է, ես եմ, ես միլիոններ եմ տարել:

Ու գիտեք, ամեն ինչ հետո խաթարվեց, գողերի փոխարեն եկան «աֆտարիտետները»՝ հեղինակությունները, և այդ ենթամշակույթը վերագրում են Սերժ Սարգսյանին, նրա նշանակած «զոն նայողների» առաջ միլպետն էլ էր ոչինչ, դատախազն էլ, դատավորն էլ: Ասենք՝ Սյունիքում Լիսկան էր, ու վերջ: Այդպես ամբողջ հանրապետությունը բաժանեցին «զոն նայողների» միջև:

– Բանակում էլ ենք բախվում այդ խնդրին, ամբողջ ցավը դա է:

– Բանակում ընդամենը ներքին կարգապահության խնդիր է… Բարդ հոգեբանական խնդիրներ կան: Մեր բանակը սովորական բանակ չէ… Դիրք պահելը գիտե՞ք ինչ բարդ բան է: Հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ նորմալ է, ինձ դուր չեն գալիս բանակի մասին թյուր գնահատականները… Ո՞ւմ է պետք ռազմական ոստիկանությունը՝ այդ ուռճացված հաստիքներով, ինչո՞ւ են ամեն անգամ մտնում ու գնդի հրամանատարին նվաստացնում ծառայողների մոտ, հատկապես որ՝ առարկայական խնդիր չկա: Հիմա դա դարձել է մոդա, իբրև թե կոռուպցիոն ռիսկեր են հայտնաբերում: Գնդի հրամանատարը դեմք է, ֆիգուր է, մեր ժամանակ մատով էին ցույց տալիս: Մեր հրամանատարների մեծ մասը պատերազմով անցած են և ակադեմիայում ուսում ստացած… Ռազմական ոստիկանությունն ի՞նչ կապ ունի բանակում կարգուկանոնի հետ, գնդի հրամանատար կա, նրանից պահանջները պետք է բարձրացնեն: Հիմա, ճիշտ է, բանակում զգալի փոփոխություններ կան, բոլորովին ուրիշ վերաբերմունք է, փոփոխություններ կան թե՛ ինտելեկտուալ, թե՛ պատրաստվածության առումներով, բայց դրա հետ մեկտեղ պետք է առաջին հերթին այնպես անել, որ բանակը սոցիալական խնդիր չունենա, որպեսզի հրամանատարն անմնացորդ իրեն բանակին նվիրի: Այս պարագայում հնարավոր է, որ բանակում կարգուկանոն հաստատվի: Ու նաև լրատվամիջոցները չպետք է բանակին քննադատեն այն դեպքում, երբ թշնամին մեր դռանը չոքած է:

– Հանրաքվեի նկատմամբ Ձեր վերաբերմունքն արդեն հստակեցրե՞լ եք:

– Այո՝ «Ա-յո, ա-յո»… Սահմանադրական դատարանի գործունեությանը ո՛չ լոկ իրավական ասպեկտով պետք է նայես ու կողմնորոշվես կամ վերաբերմունքդ ցույց տաս, ո՛չ էլ լոկ քաղաքական, այլ միաժամանակ իրավաքաղաքական, որովհետև նախորդ  իշխանությունների համար դատական համակարգը իրավական պաշտպանվածությունն ապահովող գործիք էր, իսկ ՍԴ-ն՝ քաղաքական պաշտպանվածությունն էր ապահովում: Զարմացած եմ ՍԴ-ի տղայական վերաբերմունքից՝ մինչև վերջ գնում ենք: Դուք ո՞ւմ դեմ եք գնում, ո՞վ է ձեր գլխի տակ փափուկ բարձ դրել, ձեզ խաբել են, ուղարկում են «կախաղան»՝ ժողովրդական ցասումի հետ կապված… Ամեն ընտրություններից հետո իշխանությունները մի ամբողջ ժողովրդի հույսն ու հավատն էին բռնաբարում, ՍԴ-ն մոմ պահողն էր, ինչպե՞ս կարելի է այդ կարգի ՍԴ-ին թողնել հիմա: Օրվա իշխանությունների խնդիրն է և՛ նոր ՍԴ ձևավորելը, և՛ դատական համակարգ ղեկավարելը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում