×


«Ուզում եմ` տղաս բնությանը մոտ մեծանա». Քրիստինե Պեպելյանը՝ երեւանամերձ իրենց տանը մեկուսանալու մասին

Քրիստինե Պեպելյանի ընտանիքն այս օրերին մեկուսացել է Երեւանից դուրս գտնվող իրենց առանձնատանը: BRAVO.am-ի հետ զրույցի ընթացքում երգչուհին որդու հետ իրենց տան այգում էր, որտեղ վայելում էին մաքուր օդն ու գարնանային արեւը: Քրիստինեն խոստովանել է, որ ամառանոցում բուռն առօրյա ունեն. տղան հողերի հետ է խաղում, իրենք՝ ծաղիկներ մշակում, ծառերն էտում:



«Ինձ մնար, միշտ այստեղ կապրեինք: Արեգն էլ իրեն հիանալի է զգում. հողերով է խաղում, դրսում քնում: Սիրուն պարտեզ ունենք, գարնանային աշխատանքներով ենք տարված: Ուզում եմ՝ տղաս բնությանը մոտ մեծանա: Օդը մաքուր է, աղմուկը՝ քիչ, սնունդը, մարդիկ, ամեն բան ուրիշ է: Սեփական տունը մի շարք առանձնահատկություններ ունի, միգուցե դա է պատճառը, որ ավելի հեշտ ենք հաղթահարում այս բարդ շրջանը»,-նշել է նա:

Քրիստինե Պեպելյանը՝ որդու հետ



Երգչուհին հորդորում է տանը մնալ՝ նվազեցնելով վարակի տարածման ռիսկը.«Ի տարբերություն շատերի՝ ես չեմ նեղվում տանը մնալուց: Սովորական օրերին էլ, երբ դրսում պարտադիր անելիքներ չեմ ունենում, աշխատում եմ տանը մնալ, զբաղվել երեխայիս խնամքով, տան աշխատանքներով: Տանը լինելն ինձ համար մեծագույն հաճույք է: Սա հնարավորություն է՝ 24 ժամ ընտանիքի կողքին լինելու, միմյանց վայելելու, իրար հետ զրուցելու, խաղալու»:


Հյուրեր չեն ունենում.«Մուտքն ու ելքը սահմանափակել ենք: Սկզբում եղել են դեպքեր, որ ընկերուհիներիս ասել եմ՝ եթե առողջ են, համենան, բայց հաշվի առնելով երեխայի գործոնը, վտանգի տակ չեն դրել մեր անվտանգությունը»:


Խուճապային տրամադրություն չունեն.«Ինձ միայն անհանգստացնում է վարակակիրների՝ օր օրի աճող թիվը, դա էլ նրանից է, որ մարդիկ դեռ չեն գիտակցում պահի լրջությունը:

Շատ են դուրսուներս անում` չխղճալով ո՛չ իրենց, ո՛չ իրենց հարազատներին, ո՛չ էլ առավել եւս բուժաշխատողներին, ովքեր օրուգիշեր պայքարում են մեր քաղաքացիների առողջության համար: Մի քիչ պետք է կարեկցանք ունենալ շրջապատի նկատմամբ, չի կարելի անհարգալից վերաբերվել մարդկանց աշխատանքին եւ անտեսել տանը մնալու կոչերը: Շատերը այս վիճակը որպես արձակուրդ են ընկալում եւ վայելում են գարունը. սրճարաններ են գնում, երեխաներին իջեցնում բակ՝ խաղալու: Կոչ եմ անում, որ մարդիկ չկորցնեն առողջ լինելու իրենց հնարավորությունը, խիղճ ուենան իրենց մեջ եւ չխախտեն ուրիշի առողջ լինելու իրավունքը»,- նշել է Քրիստինեն:


Հազվատեպ են տնից դուրս գալիս.«Մեկ-երկու անգամ գնացել ենք մեր տան հարեւանությամբ գտնվող մթերային խանութը: Մայրս ձեռնոցներով, դիմակով գնումներ է արել եւ շուտ վերադարձել»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/

Լուսանկարները՝ Քրիստինե Պեպելյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին