20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արայիկ Հարությունյանն Ավստրալիայի Սենատում հանդիպել է սենատորների հետ

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին հյուրընկալվել է այդ երկրի Սենատում և հանդիպելմի շարք սենատորների հետ:

Ա. Հարությունյանը հանդիպել է Ավստրալիայի Կանաչների կուսակցության անդամ, սենատոր Ջանեթ Ռայսին և Ավստրալիայի աշխատավորական կուսակցության անդամ Քրիստինա Քենելին: Պետնախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կանաչների կուսակցությանը՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու կապակցությամբ և այդ առթիվփոխանցել է Արցախի իշխանությունների շնորհակալական նամակը՝ ուղղված կուսակցության նախագահ Ռիչարդ Դի Նատալին:

Սենատորների խնդրանքով՝ Ա. Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացների և ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրիկարգավորման ջանքերի ներկա փուլի մասին:

«Մենք ի սկզբանե ընտրել ենք պետության կառուցման և կայացման ժողովրդավարական ուղին և այդ ճանապարհին կարևոր հանգրվանի ենք հասել: Այսօր Արցախի Հանրապետությունումհարգվում են մարդու իրավունքներն ու ազատությունները, և տնտեսական գործունեության բոլոր ձևերը պաշտպանված են օրենքով»,- նշել է Ա. Հարությունյանը:

Անդրադառնալով բանակցային գործընթացի ներկա փուլին՝ պետական նախարարն ընդգծել է, որ հակամարտության մյուս կողմի՝ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառովհիմնախնդիրը շարունակում է չկարգավորված մնալ: Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանություններն ոչ միայն խոչընդոտում են բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանը, շարունակում են նաև պարբերաբար սադրիչ գործողություններ իրականացնել սահմանին՝ սպառնալիք հանդիսանալով Արցախի բնակչության անվտանգության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ բարեկամական կապերի ստեղծման և Ավստրալիայի Սենատում այդ ուղղությամբ աշխատանքների ակտիվացման հետ կապված միշարք հարցեր: Սենատորների առաջարկով՝ Ա. Հարությունյանը ներկա է գտնվել նաև Սենատի լիագումար նիստի աշխատանքներին:

Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի աջակցությամբ:

Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում էին Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Ավստրալիայի Հայ Դատիհանձնախմբի պատասխանատուներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ