Բուհերի ռեկտորներին առաջարկել եմ մինչև արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ը, վարձը չվճարելու պատճառով ուսանողներին դուրս չթողնել և ապահովել նրանց ընդգրկվածությունը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով իրականացվող դասընթացներին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, թե դիմումներ է ստացել, որոնցով ուսանողները հայտնել են, թե բուհերը պահանջում են վճարել վարձավճարները:
«Ես քիչ առաջ գրություն եմ ուղարկել բուհերի ռեկտորներին, որով առաջարկում եմ հիմք ընդունելով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը՝ այս ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վճարումները չկատարած ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց»,-մանրամասնեց նախարարը: