211652_close_icon
views-count76671 դիտում article-date 12:23 12-02-2020

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Մաշտոցի պողոտայում բախվել են Mercedes-ը, BMW X5-ը, Mitsubishi-ն, Hyundai-ն ու Opel-ը. կա վիրավոր, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի թիվ 15 հասցեի մոտ բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 28-ամյա Ավետիս Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի 05 ԼԼ 020 համարանիշի, Արմավիրի մարզի բնակիչ՝ 46-ամյա Արթուր Բաբայանի վարած Opel մակնիշի 36 GԼ 693 համարանիշի, Երևանի բնակիչներ՝ 30-ամյա Վահան Սիմիկյանի վարած Mitsubishi մակնիշի 35 XZ 020 համարանիշի, 20-ամյա Գաբրիել Գաբրիելյանի վարած BMW X5 մակնիշի 01 QQ 200 համարանիշի և 55-ամյա Ալեքսանդր Մկրտչյանի վարած Hyundai Sonata մակնիշի 70 AA 110 համարանիշի ավտոմեքենաները։ Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Մկրտչյանը բուժօգնության է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Օպերատաիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։ Փրկարարները Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր