2019-ին Շիրակում արձանագրվել է հանցագործության 1422 դեպք. ՀՀ գլխավոր դատախազը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել

Հունվարի 31-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Շիրակի մարզի դատախազություն՝ տեղում ծանոթանալու 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքներին: 2019թ. ընթացքում Շիրակի մարզում արձանագրվել է հանցագործություն­ների 1422 դեպք, որը 2018թ. համեմատ(1309 դեպք) ավելի է 113-ով կամ 8,6%-ով: Հանցագործությունների բացահայտումը կազմել է մոտ 63%՝ նախորդ տարվա 65,6%-ի դիմաց:   

Հանցավորության աճն արձանագրվել է հիմնականում միջին ծանրության հանցագործությունների կտրվածքով: Դրան նպաստել են կոռուպցիոն հանցագործությունների, ավտոմեքենաներից կատարված գույքի հափշտակության դեպքերը: 11,1 %-ով ավելացել են նաև ծանր և 23,1 %-ով առանձնապես ծանր հանցագործությունները: Առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումն ավելացել է մոտ 14.4 տոկոսով՝ 2018թ.-ի 37,5 %-ի դիմաց՝ 2019թ.-ին կազմելով 51,9 %: Նախորդ տարի արձանագրվել է սպանության 2 և սպանության փորձի 3 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրվել է մահվան ելքով ՃԵ կանոնների խախտման դեպքերի 14,3%-ով նվազում:

2019թ. արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործու­թյան 453 դեպք` նախորդ տարվա 433-ի դիմաց: Սակայն այս պայմաններում 5-ով կամ 5,5%-ով նվազել է բնակարանային գողությունների քանակը՝ 2018թ. 91 դեպքի դիմաց 2019թ. կազմելով 86 դեպք: Ընդ որում՝ այս հանցագործությունների բացահատումը կազմել է 34.8 տոկոս՝ 2018թ. 28,6%-ի դիմաց:

ՀՀ գլխավոր դատախազն այս առնչությամբ նշել է, որ բնակարանային գողությունների դեմ պայքարում մարզում արձանագրված արդյունքները մեծապես պայմանավորված են բազմաբնակարան շենքերի մուտքերը անվտանգության տեխնիկական միջոցներով հագեցնելու, այս հանցագործության տեսակի համար առավել ռիսկային համարվող տարածքներում տեսախցիկներ տեղակայելու, նշված միջոցառումների իրականացման հարցում ոստիկանության և համայնքային իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ: Արթուր Դավթյանը հանձնարարել է շարունակել սկսված գործընթացը՝ նաև ուժեղացնելով ոստիկանության պարեկապահակային ծառայությունների հերթապահությունը այն գոտիներում, որոնք ամենաշատն են թիրախավորվում հանցագործների կողմից:

Խորհրդակցության ընթացքում մտահոգիչ են համարվել արձանագրված ավազակության 3 դեպքերը: Դրան հակառակ՝ 70,6%-ով նվազել են կողոպուտի դեպքերը՝  2018թ. 17 դեպքի դիմաց 2019թ կազմելով 5 դեպք։

Մարզի դատախազության կողմից նշանակալի աշխատանք է իրականացվել տարաբնույթ հանցագորությունների կատարմանը նպաստող հանգամանքները և պատճառները վերացնելու ուղղությամբ: Պատկան մարմիններին կամ կազմակերպություններին, հիմնականում՝ նախարարներին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին, Շիրակի մարզպետին,  բազմաթիվ համայնքապետերին ընդհանուր ներկայացվել է 71 միջնորդագիր՝ 2018թ. 31-ի դիմաց: Դրանց արդյունքում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, կարգապահական պատասխանատվության են ենթարկվել բազմաթիվ պաշտոնատար անձինք:

Լուրջ առաջընթաց է արձանագրվել մարզի դատախազության կողմից 2019թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում: Այս շրջանակում մարզի դատախազության կողմից կատարվել է 467 ուսումնասիրություն (2018թ.-ին՝ 226), որոնցով հայտնաբերվել է խախտման 172 փաստ: Դրանցով պետական շահերին հասցված վնասը կամովին հատուցելու վերաբերյալ նախազգուշացվել է 81 անձ, ինչի արդյունքում կամովին վերականգնվել է մոտ 20մլն ՀՀ դրամ: Հարուցվել է 5 քրեական գործ: Ուսումնասիրությունների մեծ մասով գործընթացը շարունակվում է 2020թ.-ին:

Շիրակի մարզում շոշափելի արդյունքներ են ապահովվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում: 2019թ. կոռուպցիոն դեպքերով քննվել է 201 քրեական գործ, ինչը 85-ով կամ 73,27%-ով ավելի է 2018թ. համեմատ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել այս բնույթի 7 քրեական գործ՝ 14 անձի նկատմամբ, որոնցից 2 քրեական գործով 3 անձինք դատապարտվել են: Գոհունակություն հայտնելով հատկապես կոռուպցիոն դեպքերի հայտնաբերման հարցում իրավապահ մարմինների մարզային կառույցների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքի առթիվ՝ Արթուր Դավթյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել այս գործերով իրականացվող քննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում, դատավարական օրենքի պահանջներին համահունչ, անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների լիարժեքության ապահովմամբ ավարտին հասցնելու, ավելորդ ձգձգումներից խուսափելու հարցը:

Խորհդրակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ անհրաժեշտ է նախապատրաստական լուրջ միջոցառումներ իրականացնել քրեական ենթամշակույթի քրեականացման մասին օրենսդրական նոր կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո քրեականացվող արարքների հնարավոր դրսևորումների կանխմանը, բացահայտմանը, դրանք կատարող անձանց պատասխանատվության ենթարկվելն ապահովելուն, ինչպես նաև  քրեական ենթամշակույթի կեղծ և հանցածին արժեքներից երիտասարդությանը զերծ պահելուն միտված իրազեկման ակտիվ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Գլխավոր դատախազի կողմից տրվել են նաև մարզի դատախազության արդյունավետության բարձրացմանը միտված այլ հանձնարարություններ:                

 

Տպել
2057 դիտում

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը