ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետության մեկ տարվա ընթացքում գրանցած 100 փաստ է ներկայացնում

Հայաստանի Ազգային պատկերասրահում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, եւ հենց այս առիթով էլ հրավիրվել է ասուլիսը՝ ամփոփելու մեկ տարին։ Սա վարչապետ Փաշինյանի արդեն 5-րդ ասուլիսն է։

Ասուլիսի սկզբում Փաշինյանը հրապարակեց 100 փաստ՝ նոր Հայաստանի մասին։ Վարչապետը նկատեց՝ 100 փաստ, որպեսզի կլոր թիվ լինի․ «Իհարկե, այս փաստերը սպառիչ չեն, մենք կարող էինք նաեւ 200 փաստ հրապարակել, նաեւ ավել, բայց հասկանում ենք, որ պետք է որոշակիորեն սահմանափակվել, եւ հույս ունեմ, որ չեմ չարաշահի ձեր համբերությունը»,-ասաց Փաշինյանը եւ սկսեց թվարկել․

1․ Ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարվել էր, այլ 62 մլրդ դրամով, այսինքն՝ 129 մլն դոլարով ավել։
2019-ի առաջին եռամսյակում 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետբյուջեի եկամուտները փաստացի աճել են 25 տոկոսով կամ 64․1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով։
Ստվերի կրճատման արդյունքում 2018-ին համադրելի ցուցանիշներով հարկային եկամուտները եւ պետտուրքերը կազմել են ՀՆԱ-ի 21․8 տոկոսը, ինչը 2017-ի համեմատ բարելավվել է 1․3 տոկոսային կետով։

2․ Կառավարության հարկ վճարողների ունեցած 120 մլրդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարվել, որը կազմել է ընդհանուր գերավճարի պարտքի 90 տոկոսը։ Փաշինյանը պարզաբանեց, որ երկար տարիներ ՀՀ-ում քննարկման առարկա է եղել այն, որ ՊԵԿ-ը, հարկային մարմինները գերավճարներ են պահանջում տնտեսվարողներից եւ անցած տարվա հունվարի մեկի դրությամբ այդ պարտքը եղել է մոտ 130 մլրդ, այսինքն՝ բիզնեսը 130 մլրդ ավել վճարած է եղել՝ առանց դրա պարտավորությունն ունենալու, եւ, Փաշինյանի խոսքով, իշխանափոխությունից հետո Պետեկամուտների կոմիտեն, հարկային մարմիններն ընդունել են հաշվետվություն բիզնեսից, գործարարներից, բայց դրա դիմաց փող չեն գանձել, այլ ընդհակառակը՝ այդ վճարումները չեն վերցրել եւ 120 մլրդ դրամի պարտավորություն մարվել է, ինչը նշանակում է, որ միայն այս հոդվածով կառավարությունը մոտ 130 մլրդ վերադարձրել է բիզնեսին։

3․ Հեղափոխությունից հետո ավելացված արժեքի հարկի գծով շուրջ 19 մլրդ ավել գումար է վերադարձվել տնտեսվարողներին՝ նախորդ նույն ժամանաշրջանի հետ համեմատ։ Այսինքն՝ 19 մլրդ էլ այստեղ ենք վերադարձրել բիզնեսին։

4․ Հեղափոխությունից հետո նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ տպագրվել է 82 մլն հատ հսկիչ դրամարկղային կտրոն ավել, որը շուրջ 35-40 տոկոս աճ է նախորդ նույն ժամանակաշրջանի նկատմամբ։ Փաշինյանն ասաց, որ նույն ժամանակահատված ասելով նկատի ունի մայիսից մայիս հատվածը։

5․ Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին տրվում են 60 հազար դրամով՝ հնարավորություն տալով նաև դրանք ձեռք բերել տարաժամկետ վճարումով։ ՀԴՄ-ների ներմուծման ու իրացման շուկայի ազատականացման արդյունքում ՀԴՄ ներդրման գրասենյակ ՊՈԱԿ-ը 2019 թվականի նոյեմբերի մեկից իրականացնելու է միայն սահմանամերձ գյուղական բնակավայրերում գրանցված ՀԴՄ-ների անհատույց տրամադրումը և անվճար հիմունքներով տեխնիկական սպասարկումը։ Այդ շուկայում հայտնվել է երկու նոր ընկերություն։

6․ 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից, որոշ մասը ենթադրաբար նոր ստեղծված աշխատատեղեր են։

7․ Հաշվի առնելով մեքենաների ներմուծման աննախադեպ տեմպերը՝ ձեռնարկված միջոցառումների ընթացքում այսուհետ հնարավոր է մեքենան մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում, որոնք արդեն աշխատում են առանց ընդմիջման ժամերի։ Մշակվել և ՊԵԿ պաշտոնական կայքէջում տեղադրվել է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների արժեքների էլեկտրոնային հաշվիչը, ինչը հնարավորություն է ընձեռել ցանկացած անձի նախապես ծանոթանալ ավտոմեքենաների արժեքների վերաբերյալ մաքսային մարմինների տիրապետած տեղեկատվությանը։

8․ Այս տարի հուլիսի 1-ից կբարձրանան զինվորականների աշխատավարձերը, սեպտեմբերի 1-ից կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը, ընդ որում՝ զինվորական շարքային պայմանագրային կազմի աշխատավարձը կբարձրանա շուրջ 20 տոկոսով, իսկ առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինվորների աշխատավրձը՝ շուրջ 30 տոկոսով։ Կբարձրանա նաեւ ժամկետային զինվորական ծառայողների դրամային բավարարման չափը։

9․ Պահուստային ֆոնդից 5,7 մլրդ դրամ գումար է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար, ընդ որում՝ մարզերում բնակվող շահառուների համար պետության ունեցած բնակարանային պարտավորությունները ամբողջովին կկատարվեն։ Այդ պարտավորությունները մասամբ կկատարվեն նաև Երևանում բնակվող շահառուների համար։

10․ Շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը․ նրանք փոխարինվել են պայմանագրայիններով, ոստիկանության զորքերը մասնակցում են հայ-ադրբեջանական պետական սահմանի պահպանությանը եւ ունեն իրենց պահպանության տեղամասը։

11․ Սահմանապահ 47 մարտական դիրքերն ապահովվել են արդյունաբերական, էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր ապահովվել են ջրամատակարարմամբ, շուրջ 180 մարտական դիրք ապահովվել է սառնարաններով, առաջիկայում սառնարաններով կապահովվեն ևս 45 մարտական դիրք։ Շուրջ 380 հատ լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին։ Սահմանի երկայնքով տեղադրվել է 136 նոր, ժամանակակից տեսադիտարկման սարք։ Գործընթացը շարունակվում է։

12․ Զինվորների նախասիրությունների ուսումնասիրությունների արդյունքում էական փոփոխությունների է ենթարկվել զորամասերի եւ մարտական դիրքերի սննդակարգը, որում ներառվել են լավաշ, արեւածաղկի ձեթ, կարտոֆիլ, սոխ, տոմատի մածուկ, սեզոնին կտրվի լոլիկ եւ վարունգ, առաջիկայում կտրվի նաեւ մեղր, խոզի ճարպ, սխտոր, սեւ պղպեղ, կարմիր պղպեղ, պահածոյացված կարտոֆիլ, մակարոն եւ այլն։

13․ Ժամկետային զինծառայողներն այլևս ապահովված են բարձրորակ շապիկներով ու կիսավարտիքներով։ Առաջիկայում էական փոփոխության կենթարկվի զինծառայողներին տրամադրվող հագուստի, կոշիկի որակը։ Ժամկետային զինծառայողներին թույլ է տրվել ունենալ բջջային հեռախոսներ և մշտական կապի մեջ լինել ընտանիքի անդամների հետ։ Իմիջիայլոց, այս առումով ասում էին՝ իր տղան բանակում ա, դրա համար են զինվորներին հեռախոս տվել։ Այսինքն՝ վարչապետի որդին այն միակ զինվորն էր, որ հեռախոսով զանգելու խնդիր պիտի ունենար, և դրա համար բոլոր զինվորների հարցերը լուծվեցին։

14․ Հայաստանը սկսել է «ՍՈՒ 30 ԷՍ ԷՄ» բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման գործընթաց։ Փաշինյանն ասաց, որ սա հրապարակում է, որովհետեւ արդեն հայտնի փաստ է, իսկ այլ սպառազինությունների եւ տեխնիկայի ձեռքբերման մասին տեղեկություններ չի կարող հրապարակել։

15․ Զինծառայողների ապահովագրության 1000 դրամների հիմնադրամը սկսել է փոխհատուցել նաև 2008-2016 թվականների ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին, երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Արդյունքում ևս 339 շահառուներ ամսական կստանան 100-400 հազար դրամ փոխհատուցում։ Հեղափոխությունից առաջ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2016 թվականի դեկտեմբերի 30-ից հետո տեղի ունեցած դեպքերը։

16․ 410 բնակարաններ սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել են զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքներին։ Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու փոխհատուցման գումարների չափը բարձրացել է միջինը 24 տոկոսով։ 107 զինծառայողներին նորակառույց շենքերում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են բնակարաններ։

17․ Կուտակային կենսաթոշակի համակարգում 2018 թվականի հուլիսի 1-ից կատարված փոփոխությունների արդյունքում 209 հազար մարդու աշխատավարձը բարձրացել է։ Եվս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում։

18․ 85 հազար թոշակառու նպաստառուների թոշակը բարձրացել է պարենային աղքատության գծից՝ նրանց ծայրահեղ աղքատության շեմից դուրս բերելու համար։

19․ Ի հեճուկս ստորագրված պայմանագրի՝ խմելու ջրի գինը չի բարձրացել՝ կառավարության վարած բանակցությունների արդյունքում։ Սոցիալապես անապահով խավերի համար սահմանված քվոտայով 20 և 10 դրամով էժանացել են բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագները։

20․ 2018 թվականի հուլիսի մեկից, ապա 2019-ի հունվարի մեկից բարձրացել են առաջնային օղակի ավելի քան 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը՝ գրեթե 30 տոկոսով։ Երեւանի եւ մարզերի բոլոր պետական առաջնային օղակի 15 հազար բուժաշխատողներ ներառվել են սոցիալական փաթեթում եւ կօգտվեն առողջապահական բաղադրիչից։

21․ Հանրապետության մի շարք պետական բուհերում բարձրացվել է աշխատակիցների աշխատավարձերը։ Պետական տնտեսագիտական համալսարանում հրավիրյալ դասախոսների ժամավճարն աճել է 3 անգամ։ Ընդհանուր առմամբ ավելացել է թվով շուրջ 2600 դասախոսների աշխատավարձ։

22․ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շուրջ 1650 աշխատակցի աշխատավարձ բարձրացել է միջինը 16 տոկոսով։ Մայիսին կբարձրանա Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերի շուրջ 650 աշխատակցի աշխատավարձ՝ միջինը 27 տոկոսով։

23․ Բնության հատուկ պահպանվող տարածքների ՊՈԱԿ-ներում միջինը 40 տոկոսով, որոշ դեպքերում՝ 100 տոկոսով բարձրացել են շուրջ 530 աշխատակիցների աշխատավարձերը։
Զվարթնոց ավիաօդերեւութաբանական կոնտրոն ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վերազինվել է եղանակի ստացման համակարգը, 30 տոկոսով բարձրացվել է թվով 39 աշխատակցի աշխատավարձ, 2017-ի համեմատ 100 տոկոսով աճել է շահութաբերությունը։
Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ում իրականացված բարեփոխումների արդյունքում միջինում 10․7 տոկոսով բարձրացվել է 148 աշխատակցի աշխատավարձ։
Գեղարքունիքի մարզի 44 դպրոցներում խնայողությունների հաշվին 1722 ուսուցիչների եւ տնտեսական աշխատողների աշխատավարձը բարձրացել է 6-15 տոկոսով։
Արմավիրի մարզի մանկապարտեզներում եւ ՀՈԱԿ-ներում մոտ 485 աշխատողի աշխատավարձ ավելացել է միջինը 10 տոկոսով։ Փաշինյանն ասաց, որ այսպես տարբեր տեղային հատվածներում է եղել, բայց այս պահին ամբողջական ցանկը չհրապարակեց։

24․ Ներդրվել է ՀՀ ոստիկանության ծառայողների աշխատանքի վարձատրության բնագավառում ամսական պարգեւատրումների նոր համակարգ, որի արդյունքում 2019-ի հունվար-փետրվար-մարտ ամիսների համար վճարվել է պաշտոնային դրույքաչափերի համապատասխանաբար՝ ըստ ամիսների՝ 27․7, 25․8, 25․03 չափով պարգեւավճարներ։
Ներդրվել է աշխատանքի արդյունավետության գնահատման նոր համակարգ, համաձայն որի՝ հանցագործությունների բացահայտման եւ կանխարգելման գործում արդյունավետություն ցուցաբերած ոստիկանները կարող են իրենց աշխատավարձը 2-3 անգամ գերազանցող պարգեւավճար ստանալ։ Փաշինյանն ասաց, որ այս կետը հատուկ է նշում, քանի որ Հանրապետության հրապարակում ոստիկանությանը խոստացել է, որ նրանց աշխատավարձերը շոշափելի կաճեն։
ԱԱԾ-ում աշխատավարձերը աճել են 30 տոկոսով։
Պետական կառավարման մարմիններում տեղի է ունեցել վճարումների ավելացում՝ հայտնի պարգեւատրումների միջոցով։

25․ 25. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը երկրորդ երեխայի ծնվելու դեպքում եռապատկվել է՝ 50 հազար դրամի փոխարեն դառնալով 150 հազար դրամ։

Շարունակելի

Տպել
6006 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ