Երիտասարդ ամերիկուհին 2018 թվականի հունվարին լույս աշխարհ կբերի Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երրորդ երեխային։
Փոխնակ մոր անունը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ նա ամերիկուհի է, 20-ից բարձր տարիքի՝ նշում է Us Magazine-ը։ Տեղեկություն չի հաղորդվում նաև երեխայի սեռի մասին։
Հունիսին Քարդաշյանն ամուսնու հետ դիմել էր փոխնակ մոր ծառայություններին՝ երրորդ երեխան ունենալու համար։ Նոր հղիությունը կարող էր ուժեղ հարված հասցնել նրա առողջությանը։