23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը հոսպիտալացվել է: Նրան կվիրահատեն. Փաստինֆո

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը։

Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ ։ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի՝ նշելով, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող։ Այն հարցին, թե արդյո՞ք վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին հայտնի է դարձել երկրորդ հետազոտությունից հետո, Խուդոյանը նշեց. «Հավանաբար։ Վստահ չեմ, բայց կարծես թե ՝ այո»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը նորմալ է։ «Առանձնապես ոչ մի լուրջ բան չկա։ Գիտենք, որ կարճ ժամանակ անց նա դուրս կգրվի և կվերադառնա իր բնականոն կյանքին»,֊ասաց Ալումյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ արդեն տեղափոխվել էր «Իզմիրլյան»
բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու նպատակով։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ