Քարդաշյան–Ջեներ ընտանիքի ամենակրտսեր քույրը՝ Քայլին ակտիվորեն զարգացնում է իր բիզնեսը։ Աղջիկն արդեն հասցրել է զարդարել Forbes-ի շապիկը, որպես ամենաերիտասարդ միլիոնատերերից մեկը։ Նրա կարողությունը 900 միլիոն դոլար է գնահատվում։
Իր Instagram-ում Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը ոչ մի առիթ բաց չի թողնում իր սեփական բրենդի կոսմետիկան գովազդելու համար։ Վառ լուսանկարներում նա ոչ միայն աչքերի ստվերաներկերն ու շրթունքների փայլերն է ցուցադրում, այլ մասամբ ինքն էլ հանդես է գալիս մոդելի դերում։
Այսպես, Քայլին լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը շիկահերի կեղծամով, վարդագույն կարճ զգեստով և գուլպաներով նստած է փուչիկներով լցված լոգարանի մեջ։
«Ծննդյան տրամադրություն ամբողջ ամիսը։ Չեմ դիմանում, թե երբ եմ օգոստոսի 6-ին թողարկելու նոր շարքը»,– լուսանկարը մեկնաբանել է Քայլին։ Նշենք, որ օգոստոսի 10-ին աղջիկը 21 տարեկան է դառնում։