Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում շատ սպառողական վարկերի տոկոսադրույքն ավելի ցածր է, քան ԱՄՆ- ում. Ջավադյան 

Հայաստանում շատ սպառողական վարկերի տոկոսադրույքն ավելի ցածր է, քան ԱՄՆ-
ում. Ջավադյան 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վստահեցնում է, որ Հայաստանում սպառողական վարկերի տոկոսադրույքները իջնում են: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԲ նախագահն ընդգծեց, որ Հայաստանում շատ սպառողական վարկերի տոկոսադրույքներն ավելի ցածր են, քան ԱՄՆ-ում: «Մեզ մոտ սպառողական վարկերի առավելագույն չափը 24 տոկոս է, իսկ նվազագույն չեմ կարող ասել, որովհետև գործիքները տարբեր են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ջավադյանը:

Նա մանրամասնեց, որ կան բիզնես վարկեր, որոնց տոկոսադրույքն 8 տոկոս է: «Կան արտարժույթով վարկեր, որոնք տրվում են ցածր տոկոսադրույքներով: Օրինակ, ես վերջերս տեսել եմ եվրոյով վարկ, որի տոկոսադրույքը եղել է 6.5 տոկոս»,- ասաց ՀՀ ԿԲ նախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]