News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է փաստաբանի կողմից խարդախությամբ, կաշառք տալու պատրվակով, խոշոր չափերի գումարի առերեւույթ հափշտակության դեպք: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մ.Հակոբյանը, 2002 թվականից զբաղվելով փաստաբանական գործունեությամբ, 2018թ. մարտին իր հաճախորդին առերեւույթ դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի անդամներին, որից հետո խարդախությամբ նրանից հափշտակել է խոշոր չափերով՝ 1.200.975 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար գումար:

Մասնավորապես՝ փաստաբանը 2017թ. դեկտեմբերի 14-ին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով ստանձնել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի պաշտպանությունը:

Քրեական գործով նշանակված փորձաքննության արդյունքում ցանկալի եզրակացություն ստանալու համար, ըստ քննության տվյալների, փաստաբանը մեղադրյալի հորեղբորից գումար է պահանջել՝ ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի անդամներին որպես կաշառք տալու համար:

2018թ. մարտի 17-ին փաստաբանն իր գրասենյակում մեղադրյալի հորեղբորից ստացել է պայմանավորված գումարի մի մասը՝ 1.200.975 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլարը՝ մնացած մասը փորձաքննության ավարտից հետո տալու պայմանով եւ առերեւույթ հափշտակել այն։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 34-38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեղադրյալի հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ