Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ալիևը Ժնևում լռեցրեց Սարգսյանին, հիմա պատրաստ է ամեն ինչի, միայն թե Փաշինյանը չխոսի «Վիեննայի» մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում կրկին շփվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Փաշինյանը Պետերբուրգ էր մեկնել մասնակցելու, նախ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, այնուհետև նույն շենքում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահը։ Հենց այս վերջին հանդիպման շրջանակներում էլ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկրորդ ոչ պաշտոնական շփումը։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ալիևի հետ խոսել է, մասնավորապես, հայ և ադրբեջանցի գերիների փոխանակման հարցի և ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացի մասին։

Պարզապես զրուցել են

«Ոչ թե հանդիպում է եղել, այլ ուղղակի շփում։ Դուք գիտեք, որ բացի ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից, դրանից հետո ԱՊՀ ֆորմատով ճաշ էր։ Ալիևի հետ զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված և, ցավոք, համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք, որովհետև գիտեք, որ իրենք առաջարկում են «բոլորը բոլորին», բայց մենք այդտեղ խնդիր ունենք, և Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք։ Եղել է ուղղակի շփում, զրուցել ենք բանակցային գործընթացին նախորդ պատմությունից, դրվագներից և այլն», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Իսկ  Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Փաշինյան-Ալիև «զրույցի ընթացքում քննարկումները ծավալվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ակտիվ բանակցությունների շարունակման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ»։

Փաշինյան-Ալիև շփումներն ու Մնացականյան-Մամեդյարով հանդիպումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին՝ «ոչ ֆորմալ», ոչ պաշտոնական շփումը ևս տեղի է ունեցել ԱՊՀ միջոցառման շրջանակներում՝ սեպտեմբերի 27-28-ին։ Երկու երկրների ղեկավարները մեկնել էին Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հերթական նիստին, որի ընթացքում էլ հասցրեցին քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցի և հակամարտության կարգավորման հետ կապված մի քանի կարևոր հարցեր։ Մասնավորապես կողմերը պայմանավորվեցին հանձնարարություն տալ երկու երկրների պաշտպանության նախարարներին, որպեսզի հայկական և ադրբեջանական զինված ուժերը կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարվածությունն իջեցնելու ուղղությամբ։ Ըստ Փաշինյանի տրամադրած տեղեկատվության՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները արձանագրել են երկու կողմերի հավատարմությունը բանակցային գործընթացի և բանակցային մեթոդի նկատմամբ, ինչպես նաև պայմանավորվածություն են ձեռք բերել։ Երկու կողմերի միջև օպերատիվ ուղիղ կապի ստեղծման մասին։ Հետագայում ՀՀ արտգործնախարարությունն ու պաշտպանության նախարարությունը հաստատեցին, որ օպերատիվ կապն իսկապես հաստատված է և գործում է։

Դուշանբեի հանդիպումից երկու օր առաջ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, հանդիպել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները՝ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։ Փաշինյանի և Ալիևի այս վերջին շփման նախօրեին էլ՝ դեկտեմբերի 5-ին, Միլանում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։

Գերիների փոխանակման խնդիրը պարզ խնդիր չէ

Ինչ վերաբերում է գերիների փոխանակման խնդրին՝ հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին ադրբեջանական կողմն առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող ձերբակալված անձանց և գերիներին «բոլորին բոլորի հետ», սակայն համաձայնություն այս հարցի շուրջ դեռևս ձեռք չի բերվել։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ ելույթ էր ունենում Տավուշի մարզում, խոսեց այս տարվա հուլիսին անհայտ հանգամանքներում գերեվարված Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին հետ վերադարձնելու խնդրի մասին՝ նշելով, որ Բաքուն կիսապաշտոնական առաջարկ է արել փոխանակել Ադրբեջանում գտնվող երեք հայերին Արցախում գտնվող երեք ադրբեջանցիների հետ, ու թվում է, թե շատ պարզ իրավիճակ է, և հայկական կողմը պիտի համաձայնվի այդ առաջարկին, բայց իրականում խնդիրը բավական բարդ է, որովհետև Արցախում գտնվող ադրբեջանցիներից երկուսը՝ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման՝ ծանր հանցագործության՝ Արցախի Հանրապետության երկու քաղաքացիների սպանության համար։ Եվ պարզ է, որ սպանվածների ընտանիքները չեն համաձայնվի, որ Արցախը ոճրագործներին հանձնի Ադրբեջանին։

http://yerkirmedia.am/wp-content/uploads/2016/09/tarasov-634x445.png

Պուտինն ակտիվանում է Արցախի հարցում

Իսկ Փաշինյան-Ալիև շփումների առումով ուշագրավն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո ոչ պաշտոնապես հանդիպել են երեք անգամ և այս երեք հանդիպումներն էլ տեղի են ունեցել հետխորհրդային տարածքում կազմակերպված միջոցառումների ժամանակ։ Փաշինյանին և Ալիևին իրար հետ ծանոթացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում հունիսի 14-ին տեղի ունեցած Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման ժամանակ։ Հաջորդ երկու հանդիպումները, ինչպես տեսանք, տեղի են ունեցել ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում, ընդ որում, ըստ որոշ ռուսաստանցի փորձագետների, հատկապես Դուշանբեի հանդիպման կազմակերպման մեջ իր դերն է խաղացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նման կարծիք էր հայտնել Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը, որն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համաձայնեց մեր այն դիտարկմանը, որ այս նոր քաղաքական իրավիճակում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում նոր միտումներ են նկատվում, երբ Մինսկի խմբի բանակցային ձևաչափին զուգահեռ ակտիվանում է Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ձևաչափը, և ղարաբաղյան գործընթացն աստիճանաբար մտնում է ռուսական ազդեցության գոտի։ Բայց ամենաուշագրավը Տարասովի մեկնաբանության մեջ այն էր, որ ըստ նրա՝ պատրաստվում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նոր սցենար, և դրա մասին է վկայում Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ շուրջ երեք ժամ տևած հանդիպումը։ Տարասովի խոսքերով՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նարդի չեն խաղացել, այլ հակամարտության կարգավորման ինչ-որ ծրագիր են քննարկել, որի մասին չի բարձրաձայնվում։

Կարգավորման ինչ-որ սցենա՞ր է քննարկվում

«Դուք միանգամայն ճիշտ եք։ Ես չեմ բացառում, որ Մինսկի խմբին զուգահեռ ձևավորվում է հայ-ադրբեջանական շփումների նոր խողովակ, նոր գիծ։ Ես չեմ բացառում, որ կձևավորվի Պուտին-Ալիև-Փաշինյան շփումների առանձին ձևաչափը՝ Մինսկի խմբին զուգահեռ, որովհետև դեռ Ապրիլյան պատերազմից հետո Պուտինը միջամտեց կարգավորման գործընթացին, իսկ ԵԱՀԿ-ն լռում էր։ Այժմ ակտիվ աշխատում է այս ուղղությամբ, և այդ միտումը շարունակվում է, և չի բացառվում, որ հանդիպում լինի Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև։ Թեև Փաշինյանն ու Ալիևը կարող են նաև առանձին հանդիպել, ինչը ևս տրամաբանական է։ Նախապատրաստվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ-որ սցենար, որի մասին մենք ոչինչ չգիտենք։ Երկրորդը, Փաշինյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է, Ադրբեջանը պետք է բանակցի առաջին հերթին Ստեփանակերտի հետ, ինքը կարող է խոսել Հայաստանի Հանրապետության անունից, իսկ Ղարաբաղի անունից պիտի խոսեն Ղարաբաղի իշխանությունները։ Ես կուզեի պատասխան հարց տալ՝ ինչի՞ մասին է Մնացականյանը խոսել Մամեդյարովի հետ երեք ժամվա ընթացքում, եթե մի կողմ դնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Նրանք ի՞նչ է, քննարկում էին զուտ հայ-ադրբեջանական հարաբերություննե՞րը։ Իսկ ի՞նչ խնդիրներ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև, եթե մի կողմ դնենք Ղարաբաղյան հակամարտությունը։ Նշանակում է՝ խոսքն ինչ-որ սցենարի լուրջ քննարկման մասին է, որի մասին մենք ոչինչ չգիտենք։ Եկեք օբյեկտիվ լինենք։ Երկու նախարարները նստած խոսում են շուրջ երեք ժամ։ Ինչի՞ մասին են նրանք խոսում։ Նրանք ի՞նչ է, նարդի՞ են խասում, կոնյա՞կ են խմում, քյաբա՞բ են ուտում։ Ի՞նչ են նրանք անում երեք ժամ։ Նշանակում է՝ կա որոշակի թեմա, որի մասին նրանք չեն բարձրաձայնում»,- նշեց Տարասովը՝ ավելացնելով, թե այնպիսի տպավորություն է, որ նախարարներն ու միջնորդները նախապատրաստում են Փաշինյանի և Ալիևի հանդիպումը։

Ի՞նչ է թաքցնում Փաշինյանը
Տարասովի համոզմամբ՝ հնարավոր չէ Ադրբեջանի հետ շուրջ երեք ժամ ինչ-որ հարց քննարկել, եթե հայկական կողմը հավատարիմ է Փաշինյանի այն դիրքորոշմանը, որ Արցախի անունից պիտի բանակցեն Արցախի իշխանությունները։ Հետևաբար, կա ինչ-որ բան, որը Փաշինյանը թաքցնում է։ Այնուամենայնիվ, Տարասովը հիմքեր չունի պնդելու, թե Փաշինյանը Արցախի որոշ տարածքներ հանձնելու համաձայնություն է տվել կամ համաձայնել է բանակցել կարգավորման նմանատիպ ծրագրի շուրջ։

«Կա ինչ-որ բան, որի մասին Փաշինյանը չի ասում։ Ադրբեջանին դա ձեռնտու է, որովհետև նա կարծում է, որ այս իրավիճակից կշահի, բայց Հայաստանն է լռում։ Այստեղից կարելի է ցանկացած ենթադրություն անել։ Ես, իհարկե, չեմ ուզում սադրանքներով զբաղվել, թե շրջաններ են հանձնում և այլն։ Ես հիմքեր չունեմ նման հայտարարություն անելու համար, բայց իմ կարծիքով՝ այնտեղ կան լուրջ նրբերանգներ։ Երկրորդը, հետաքրքիր է՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը՝ Բակո Սահակյանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը տեղյա՞կ են այս բանակցություններից, տեղեկացվա՞ծ են բանակցությունների բոլոր մանրամասների մասին։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ես չունեմ»,- մեկնաբանեց Տարասովը։

https://www.aniarc.am/wp-content/uploads/2018/11/Manvel-Sargsyan.jpg

«Վիեննայի» պահանջները մահ են Ադրբեջանի համար

Իսկ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը մեծ կարևորություն չի տալիս Փաշինյանի և Ալիևի այս շփումներին՝ ասելով, որ ինչքան էլ տարօրինակ կամ զարմանալի թվա, Ալիևը վերջին շրջանում քիչ թե շատ կառուցողական է իրեն դրսևորում ղարաբաղյան բանակցություններում մի պարզ պատճառով՝ հայկական կողմը դադարել է պահանջել 2016 թ․ Ապրիլյան պատերազմից հետո՝ Վիեննայի գագաթնաժողովում, ձեռքբերված հայտնի համաձայնությունների կատարումը։ Ըստ այդ համաձայնությունների՝ նախ, կողմերը պիտի անշեղորեն կատարեն 1994 թ․ զինադադարի և 1995 թ․ զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի պահանջները, ապա քայլեր պիտի ձեռնարկվեն հակամարտության գոտում լարվածության նվազեցման և ռազմական նոր բախումների կանխարգելման մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։ Խոսքը շփման գծում մշտադիտարկում իրականացնող ԵԱՀԿ առաքելության կարողությունների ընդլայնման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին էր։ Սա շուրջ մեկուկես տարի թիվ 1 հարցն էր հայկական կողմի դիվանագիտական օրակարգում, բայց աստիճանաբար այն դուրս մղվեց բանակցությունների օրակարգից, քանի որ Ադրբեջանը խոչընդոտում էր դրանց կատարմանը, ու արտգործնախարարների ու նախագահների հանդիպումներից հետո միայն հայկական կողմի պաշտոնական հաղորդագրություններում էր նշվում, որ Հայաստանն ընդգծել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։

Ըստ Մանվել Սարգսյանի՝ Ալիևը համաձայնում է հակամարտության կարգավորմանն առնչվող ինչ-որ հարցերի, պայմանավորվում է Փաշինյանի հետ միայն այն պատճառով, որ Փաշինյանը չխոսի Վիեննայի պայմանավորվածությունների մասին, որովհետև «դա մահ է Ադրբեջանի համար», դա Ադրբեջանի կապիտուլյացիան է։

«Դրանք հանդիպումներ չեն։ Ես այստեղ որևէ էական կամ հստակ բան չեմ տեսնում։ Ադրբեջանին պետք է ցանկացած գնով վերականգնել այն ֆորմատը, որը եղել է։ Նրանք համաձայն են սպիտակ թղթի տակ էլ ստորագրել, բայց ասեն՝ Հայաստանն էլ է ստորագրել, Ադրբեջանն էլ։ Տեսեք՝ Ղարաբաղ չկա այստեղ։ Ինձ ավելի հետաքրքիր է՝ Հայաստանն ի՞նչ է ուզում, ի՞նչ է անում, Վիեննայի պայմանավորվածությունները ինչո՞ւ չի դնում սեղանի վրա, ինչո՞ւ չեն պահանջում, որ տեղադրեն այդ մեխանիզմները։ Սրանք են կարևոր հարցերը։ Վիեննայի պայմանավորվածությունները սարսափեցնում են ադրբեջանական կողմին։ Ադրբեջանը կարող է ասել՝ «արի պահենք էստեղ հանգիստ, բայց մի՛ բարձրացրու այդ խնդիրը»։ Վիեննայի որոշումները մահ են Ադրբեջանի դիվանագիտության համար։ Ալիևը պատրաստ է ամեն ինչի, միայն թե Փաշինյանը լռի, չխոսի Վիեննայի մասին ու չասի, որ Լեռնային Ղարաբաղը պիտի մասնակցի բանակցություններին։ Ինձ համար Ալիևի քաղաքականությունը շատ ավելի հասկանալի է ու պարզ է, քան հայկական կողմի քաղաքականությունը։ Մենք պիտի ունենանք դիրքորոշումներ, որոնք պաշտպանվում են Մինսկի խմբի և ընդհանրապես միջազգային հանրության կողմից։ Այդ ժամանակ մենք ուժեղանում ենք։ Հիմա, Ադրբեջանը չի կարողանում ոչ մի կերպ իր վրայից հանի Վիեննայի պահանջը, չի կարողանում աշխարհին հասկացնել՝ ինչո՞ւ չի խոսում Ղարաբաղի հետ։ Այդ հարցում նա մենակ է, դրա համար ինչ խարդախությունների ասես՝ գնում է, որ տպավորություն ստեղծի, թե «մի բան անում ենք, տեսեք՝ պայմանավորվել ենք․․․»։ Հայկական կողմի համար այս երկու խնդիրները հզորագույն հաղթաթղթեր են։ Որևէ մեկը աշխարհում չի ասում, որ դուք ճիշտ չեք։ Ասում են՝ այո, դուք ճիշտ եք։ Քաղաքականությունը դա է։ Պետք է շարունակել ու դրան գումարել երրորդը, չորրորդը, հինգերորդը, տասներորդը ու հաղթել։ Եվ պատահական չի, որ Ադրբեջանի նախկին արտգործնախարարը, դիմելով Մամեդյարովին, հայտարարեց, որ «տանուլ ես տվել»։ Վիեննայի պահանջարկը Ադրբեջանի կապիտուլյացիան է։ Հայաստանում դա չեն հասկանում։ Իզո՞ւր էր Ալիևը լռեցրել Սերժ Սարգսյանին։ Ժնևում նա դրա մասին է խոսել Սերժ Սարգսյանի հետ, որ «բերանդ չես բացելու»։ Ինչի՞ հետ էր, ձեր կարծիքով, կապված էդ «ջան-ջիգյարը» Ժնևում։ Նա խնդրել է Սերժ Սարգսյանին, որ «սուս մնա, խնդրում եմ, քեզնից բան չեմ ուզում։ Դրա անունը մի տուր»։ Որովհետև դա Ադրբեջանի քաղաքականության կապիտուլյացիան է, մահն է։ Այդ պայմանավորվածությունները զուտ մեխանիզմների ներդրման մասին չէին, դրանք բանակցային նոր պայմաններ էին։ Միջնորդները դրանով պատասխանատվության, կրակողին պատժելու, նրա նկատմամբ սանկցիաներ կիրառելու խնդիր են դրել։ Բայց ցավալին այն է, որ մեր երկրում ոչ ոք չի հասկացել դրա իմաստը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մանվել Սարգսյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանը տարիներ շարունակ պայքարում է, որ օրակարգից հանի «Վիեննայի» հարցը։

«Սերժ Սարգսյանին նրանք լռեցրեցին։ Թե ինչպես են լռեցրել՝ գիտենք․ կոռումպացված մարդ է, մաֆիոզ։ Ջիգյարով նստել են հովանոցի տակ, և Ալիևը հասել է դրան։ Բայց Սարգսյանը գնաց։ Հիմա Փաշինյանն է եկել։ Ադրբեջանը տանուլ է տվել ղարաբաղյան քաղաքականությունը, կրակոցները սկսել են աշխատել իր դեմ, որովհետև Միացյալ Նահանգները պայման է դրել, որ մեխանիզմները տեղադրվելու են, և մեղավորներին պատժելու ենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում