1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Apple-ը մտադիր Է ներկայացնել iPad` նոր պրոցեսորով, եւ բյուջետային MacBook. The Wall Street Journal

Apple-ը մտադիր Է ներկայացնել iPad` նոր պրոցեսորով, եւ բյուջետային MacBook. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունն առաջիկայում, հավանաբար, կներկայացնի նոր iPad պլանշետը՝ ավելի հզոր պրոցեսորով, MacBook նոութբուքի Էժանացված մոդելը, ինչպես նաեւ այլ տեխնիկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Wall Street Journal թերթը:

Լրագրողների կողմից հարցված վերլուծաբանների խոսքով՝ Apple-ը հույս ունի նոր սարքերը հասցնել ցուցադրել «նախքան ձմեռային տարեշրջանի տոնական գնումների սկսվելը»: Շնորհանդեսը, ինչպես ենթադրվում Է, կկայանա Բրուքլինում ընկերության միջոցառման ժամանակ:

Այն պլանավորված Է հոկտեմբերի 30-ին: Apple-ում դեռեւս պաշտոնապես չեն ճշտել, թե հատկապես ինչ Է պլանավորվում ցուցադրել: Հրապարակման մեջ նշվում Է, որ, փորձագետների կարծիքով, Apple-ը պատրաստվում Է ներկայացնել «նոր iPad Pro՝ ավելի հզոր պրոցեսորով եւ նոր տվիչներով, որոնք թույլ են տալիս պլանշետի վրա իրականացնել iPhone-ի վրա կիրառվող «դիմագծերի ճանաչման տեխնոլոգիաները»:

Հրատարակությունն արձանագրում Է, որ Apple-ի պլանշետների վաճառքների ծավալները 40 տոկոսվ կրճատվել են 2013 թվականից, երբ գրանցվել են ամենաբարձր ցուցանիշները: Նյութում նաեւ ասվում Է, որ, ինչպես ենթադրում են վերլուծաբանները, Apple-ը կներկայացնի ավելի ցածր գնով նոր MacBook՝ նորացված դիսփլեյով» եւ ստեղների ավելի սահուն սեղմումով: «Նոր սարքի արժեքը կդառնա հանգուցային գործոն, որը կկխանորոշի, թե որքան լայնորեն այն կընդունվի: Ներկայում MacBook Air-ի արժեքն սկսվում Է 999 դոլարից»,-նշվում Է հրապարակման մեջ:

Apple-ը սեպտեմբերի կեսերին անցկացրել Է նոր արտադրանքների շնորհանդես, թարմացնելով iPhone սմարթֆոնների շարքը եւ ներկայացնելով Apple Watch սմարթ-ժամացույցների բարելավված տարբերակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]