Բաժիններ՝

Հնդկաստանի Գերագույն դատարանը երկրում փղերի բոլոր ժանիքները ճանաչեց կառավարության սեփականությունը

Հնդկաստանի տարածքում փղերի բոլոր ժանիքները՝ փղոսկրի հիմնական աղբյուրը, ճանաչվում են հնդկական կառավարության սեփականությունը: Այս որոշումն ընդունել է Հնդկաստանի Գերագույն դատարանը՝ վերջակետ դնելով այն վեճերին, որոնք շարունակվում են արդեն շուրջ 20 տարի:

«Ոչ մի կասկած չկա, որ կառավարությունը բոլոր իրավունքներն ունի դրա (փղոսկրի) նկատմամբ»,-The Hindu թերթը մայիսի 14-ին մեջբերում է դատավորների հայտարարությունը: Համապատասխան որոշումը կայացվել է Գերագույն դատարանի կոլեգիայի կողմից՝ նրա նախագահ Դիփաք Միսրայի գլխավորությամբ:

Այդ որոշումն արդեն ողջունել են կենդանիների հնդիկ պաշտպանները, որոնք պայքարում են փղոսկրի անօրինական առեւտրի եւ որսագողերի կողմից փղերի սպանությունների դեմ: Հնդկաստանն արգելում է փղոսկրի արտահանումն ու ներմուծումը, սակայն երկրում զարգացած է սեւ շուկան:

Միեւնույն ժամանակ օրենքը կենդանիների մասնավոր տերերին հնարավորություն է տալիս փղերի ժանիքներն իրենց պահել այն պայմանով, որ սեփականատերը երաշխավորում է, որ դրանք չեն վաճառվի այլ անձի կամ չեն տեղափոխվի արտասահման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս