Կորոնավիրուսից մահացածների թիվը Չինաստանում հասել է 1113-ի12 փետրվարի 2020 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում կորոնավիրուսից, որը նոր անվանում է ստացել՝ COVID-19-ը, մահացածների թիվը հասել է 1113-ի: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության պետական կոմիտեն՝ մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 97-ով: Մահացու դեպքերի ճնշող մեծամասնությունը գրանցվել է Հուբեյ նահանգում՝ հիվանդության էպիկենտրոնը համարվող Ուհան քաղաքում, գրում է Deutsche Welle-ն: Վերջին տվյալներով՝ Չինաստանի տարբեր նահանգներում թոքաբորբով է վարակվել 44,653 մարդ, 38,800 հիվանդ կա, 8200-ի վիճակը ծանր է: Հիվանդանոցներից դուրս է գրվել 4700 մարդ: Չինաստանից բացի, կորոնավիրուսով վարակի դեպքեր են գրանցվել ևս 25 երկրում: ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդության 2 դեպք էր գրանցվել, 2-ն էլ ապաքինվել են, գրում է ՌԲԿ-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հոնկոնգի և Չինաստանի հայ համայնքը տեսանյութ է հրապարակել՝ ուղղված կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարին: Դրանում երկրի տարբեր քաղաքներում ապրող հայերն իրենց զորակցությունն են հայտնում տեղացիներին՝ քաջալերելով չին ժողովրդին և իշխանությանը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |