▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոռուպցիոն բացահայտում՝ Վարդենիսի ԲՈւՀ-ում. պետությանը պատճառվել է շուրջ 6.230.000 դրամի վնաս

 

 

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՍՊ ընկերությունում ԲՈՒՀ-ի ռեկտոր Նիկողոս Գասպարյանն օրենքի խախտումներ է թույլ տվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

 

 

 

 

 

 

 

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գասպարյանի 2009 թ. օգոստոսի 31-ի հրամանով մի քաղաքացի ձևակերպվել է որպես պատմության ֆակուլտետի ուսանող։ Նա փաստացի ուսման վարձ չի վճարել, դասընթացների չի մասնակցել, քննություններ կամ ստուգարքներ չի հանձնել։ Սակայն 2009-2015 ուսումնական տարիների ընթացքում՝ հաշվառման մատյաններում, քննական և ստուգողական տեղեկագրերում, ընկերության հրամանագրքում և բարձրագույն կրթության դիպլոմների բաշխման մատյանում լրացվել են կեղծ տվյալներ, արդյունքում՝ քաղաքացու անվամբ դուրս է գրվել կեղծ ավարտական դիպլոմ։

 

 

 

 

 

 

 

 

Բացի այդ, պարզվել է, որ Նիկողոս Գասպարյանը 2014-2018 թվականներին ուսանողներից գանձած ուսման վճարների մի մասը չի մուտքագրել ԲՈւՀ-ի դրամարկղ և խուսափել է հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից։ Հարկային մարմիններին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու արդյունքում, նախնական հաշվարկով, 2015-2017 հարկային տարիների ընթացքում շահութահարկի մասով պետությանը պատճառվել է շուրջ 6.230.000 դրամի վնաս։


Հուլիսի 14-ին փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Քննությունը շարունակվում է։

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին