Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ռոստելեկոմ»-ի  կորպորատիվ հաճախորդները այսուհետ կսպասարկվեն նաև Ազատության 24/15 հասցեում

«Ռոստելեկոմ»-ի  կորպորատիվ հաճախորդները այսուհետ կսպասարկվեն նաև 
Ազատության 24/15 հասցեում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 2-ին բացվել է «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքի և սպասարկման նոր սրահը։ Ընկերության կորպորատիվ հաճախորդները այսուհետ կարող են ստանալ բարձրակարգ սպասարկում Ազատության 24/15 հասցեում (Bplaza բիզնես կենտրոն)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ռոսելեկոմ» ընկերության հանրային կապերի բաժնից, վաճառքի և սպասարկման նոր սրահը հնարավորություն կտա բոլոր բաժանորդներին (կորպորատիվ և մանրածախ շուկաների) ստանալ  արագ և որակյալ սպասարկում առավել հարմարավետ պայմաններում։

Ընկերության վաճառքի և սպասարկման սրահի բացման արարողությանը ներկա էին ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և կորպորատիվ հաճախորդներից մի քանիսը։

«Ուրախ ենք մեր բիզնես հաճախորդներին առաջարկել սպասարկման առավել հարմարավետ և ժամանակակից պայմաններ։ Տարիների ընթացքում մենք բարելավել են մեր բաժանորդներին, մասնավորապես` բիզնես հաճախորդներին, տրամադրվող ծառայությունների որակը և այսօր առաջարկում ենք բիզնեսի համար նախատեսված ժամանակակից և բարձրորակ ծառայությունների լայն ընտրանի։ Վստահաբար, նոր վաճառքի և սպասարկման սրահի գործակումն էլ ավելի դյուրին կդարձնի բնակիչների համար ծառայություններից օգտվելու գործընթացը»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Նոր հասցեում կգործի նաև «Ռոստելեկոմ»-ի մանրածախ ուղղության հաճախորդների համար նախատեսված վաճառքի և սպասարկման սրահ, որտեղ ընկերության հաճախորդները կարող են բաճանորդագրվել ընկերության ծառայություններին և ստանալ սպասարկում։

Վաճառքի և սպասարկման սրահը բաց է բիզնես հաճախորդների համար՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:30 - 18:00, ֆիզիկական անձանց համար՝ երկուշաբթի-կիրակի 10։00-20։00։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru

Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]