Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուս նախարարը ոգեշնչված է դպրոցներում շախմատի դասավանդման Հայաստանի փորձով

 Ռուս նախարարը ոգեշնչված է դպրոցներում շախմատի դասավանդման Հայաստանի 
փորձով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերին Հայաստան այցելած Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային հիացրել է Հայաստանի դպրոցներում շախմատի դասավանդման փորձառությունը: Նախարարը համոզված է, որ այն կարելի է կիրառել նաև Ռուսաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախարարը խոսել է RT-ին տված բացառիկ հարցազրույցում:

«Հայաստանի երկրորդ, երրորդ և չորրորդ դասարաններում պարտադիր շախմատ են դասավանդում: Արդյունքում՝ նրանք այս տարվա Մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայում զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը, երկիրը մեծ նվաճումներ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- հայտարարել է Վասիլևան՝ ընդգծելով, որ նման հաջողությունները փոխկապակցված են:

Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել աջակցել ռուսաստանյան դպրոցներում պարտադիր առարկաների շարքում շախմատի ներմուծման գործում: «Ես լիովին պաշտպանում եմ այդ առաջարկը»,- նշել է ՌԴ կրթության և գիտության նախարարը՝ հավելելով, որ այդ առարկան պետք է լինի դպրոցներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]