Բաժիններ՝

«Կասկածում եմ, որ Մեսսին կհայտնվեր «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմում». Sky-ի փորձագետ

Sky Sports-ի փորձագետ, նախկին ֆուտբոլիստուհի Ալեքս Սքոթը կասկած է հայտնել, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին չէր հայտնվի «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմում:

«Կհամապատասխանե՞ր Մեսսին՝ իր ներկայիս մարզավիճակով, «Մանչեսթեր Սիթիին»: Մի կողմից՝ միանշանակ այո: Բայց հարցը նրանում է՝ արդյո՞ք Գվարդիոլան կփոխեր «Մանչեսթեր Սիթիի» խաղաոճը հանուն Մեսսիի: Եվ եթե ոչ, ապա որտե՞ղ կհայտնվեր Լեոն»,- Սքոթին է մեջբերում Express.co.uk-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս