Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Հայաստանը լավ հիմքեր ունի կրության ոլորտն ավելի զարգացնելու համար. Մեծ Բրիտանիայի դեսպան

Best of British Education կրթական ցուցահանդեսը հնարավորություն է տալիս տարբեր ոլորտների մասնագետներին, աշակերտներին և ուսանողներին ձեռք բերել բրիտանական որակյալ կրթություն Հայաստանում և Միացյալ Թագավորությունում:

Երևանում հոկտեմբերի 25-ին կայացավ Best of British Education կրթական ցուցահանդեսը:

Միջոցառման ընթացքում ՀՀ կրության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ ցուցահանդեսի մասնակիցների քանակը ցույց է տալիս, որ շատ մեծ աշխատանք է կատարված տարիների ընթացքում Հայաստանում անգլերեն լեզվի, անգլիական մշակույթի տարածման հարցում:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշեց, որ կրթությունն ու մշակույթը շատ կարևոր դեր են կատարում մարդկային հարաբերությունների զարգացման հարցում:

«Այստեղ ներկայացված են բազմաթիվ հնարավորություններ, որոնց միջոցով հայ երիտասարդները կարող են օգտվել բրիտանական կրթությունից: Հայաստանը լավ հիմքեր ունի կրության ոլորտն ավելի զարգացնելու համար»,- շեշտեց դեսպանը:

Ցուցահանդեսի մասնակիցները ծանոթացան կրթական այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են` Chevening կրթաթոշակային ծրագիրը, Բրիտանական խորհրդի անգլերենի ուսուցման և դասավանդման ծրագրերը, Շեֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջարկած ծրագիրը, Դիլիջանի միջազգային դպրոցի, Քեմբրիջի միջազգային դպրոցի և Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի առաջարկած ծրագրերին:

Chevening կրթաթոշակային ծրագիրն ապագա առաջնորդներին ուղղված թիրախային ծրագիր է, որը նպատակ ունի առնվազն բակալավրի կրթություն ունեցող անձանց հնարավորություն տալ մեկ տարի մագիստրոսական ծրագրի մասնակցել Միացյալ Թագավորության լավագույն հաստատություններում:

Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի ակադեմիական տնօրեն Աշոտ Աբրահամյանն էլ, ներկայացնելով իրենց, դպրոցը նշեց, որ բավականին մեծ հետաքրքրվածություն կա մասնակիցների կողմից:

«Դպրոցում երեխաները հնարավրորություն ունեն հասցնել իրենց անգլերենի գիտելիքները բարձր մակարդակի և ստանալ A մակարդակի որակավորում: Սա էլ իրենց հնարարվորություն է տալիս առանց հավելյալ քննությունների ընդունվել 1400-ից ավելի միջազգային համալսարաններ»,- ընդգծեց Աշոտ Աբրահամյանը:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված նախաձեռնությունների շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում