1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բասկետբոլի Ա լիգայի հոբելյանական մրցաշրջանը խոստանում է բացառիկ լինել

Բասկետբոլի Ա լիգայի հոբելյանական մրցաշրջանը խոստանում է բացառիկ լինել

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության 5-րդ հոբելյանական լիգան խոստանում է բացառիկ լինել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի այս առաջնության բոլոր խաղերը կանցկացվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ֆեդերացիան և  համալիրի ղեկավարությունը համագործակցության պայմանագիր ստորագրեցին:

«Լիգան, որ սկսել է համագործակցել Vbet-ի հետ, առաջնության բոլոր խաղերը կհեռարձակի և կնկարահանի 7 տեսախցիկով: Այս մրցաշրջանը լի կլինի անակնկալներով, որոնք կբացահայտենք քիչ-քիչ»,-ասաց Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը:

Հայաստանի կանոնավոր առաջնությունը խորացնելու է համագործակցությունը Vbet-ի հետ, ինչի արդյունքում մեծ ուշադրության կարժանան մարզասերները:

«Տարիներ առաջ, երբ Լիգան նոր էր ստեղծվում մենք կասկածամիտ էինք տրամադրված, բայց հիմա Լիգան դարձել է մի ապրանքանիշ, որը ճանաչելի է դարձել: Փորձելու ենք ավելի առաջ գնալ»,-ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն, ով շեշտեց նաև, որ հայկական ակումբների համար դեռևս վաղ է միջազգային հարթակներում մրցակցելը և դրա համար դեռևս ժամանակ է պետք:

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 6-ին:  Առաջին խաղում կմրցեն «Էրեբունի»-ԲԿՄԱ խաղով: Այն կմեկնարկի 15:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]