Լրահոս

17.07.2018 11:29


Վրացյան փողոցում տղամարդու վրա բենզին է լցրել և այրել

Վրացյան փողոցում տղամարդու վրա բենզին է լցրել և այրել

Հուլիսի 16-ին` ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, գլխի և պարանոցի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Վալերի Գ.-ն, որը հայտնել է, որ Վրացյան փողոցի 90 հասցեի մոտ բենզին են լցրել վրան և այրել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 21.40-ին, նշված հասցեում Վալերի Գ.-ի վրա բենզին է լցրել և այրել 1968 թ. ծնված Նունե Մ.-ն:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը