Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կորոնավիրուսով վարակված անձանցից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսով վարակված անձանցից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 8-ը ծայրահեղ ծանր վիճակում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով այսօր ցերեկվա ստացված տվյալները:

«Ունենք ծայրահեղ ծանր 8 հոգի, ծանր վիճակում՝ 40 հոգի»,-ասաց նախարարը:

Նա վստահեցրեց, որ ամեն առավոտ պաշտոնապես հրապարակվող վիճակագրությունը ներկայացնում է այն ամենը, ինչ կա, որևէ բան հանրությունից չի թաքցվում: Բոլոր դեպքերն ավտոմատ մուտքագրվում են էլեկտրոնային համակարգ:

Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: Այս պահին առկա է մահվան 12 դեպք։

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]