1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանը չպետք այցելի Առաջին աշխարհամարտի 100-ամյակի ավարտի միջոցառումներին. Կարվունասը հաշվի է առել Հայոց ցեղասպանության հանգամանքը

Էրդողանը չպետք այցելի Առաջին աշխարհամարտի 100-ամյակի ավարտի 
միջոցառումներին. Կարվունասը հաշվի է առել Հայոց ցեղասպանության հանգամանքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Լյուկ Կարվունասը երկրի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ է արել հրաժարվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանին Փարիզ՝ Առաջին աշխարհամարտի 100-ամյակի ավարտի միջոցառումներին հրավիրելուց:

«Ես Հանրապետության նախագահին կոչ եմ անում դիմակայել Թուրքիայի նախագահի Առաջին աշխարհամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների մասնակցելու անհասկանալի հրավերին: Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության հիշատակը և պարոն Էրդողանի հակաժողովրդավարական գործելաոճը՝ նրա այցը չպետք է տեղի ունենա»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կարվունասը:

Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված միջոցառումները կայանալու են նոյեմբերի 11-ին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]