Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու


«Ուզում եմ ասել` եթե ինձ հետ ինչ-որ վատ բան լինի, ապա նա է դա անելու». Ջուս (Photo)

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Օրեր առաջ Ջուսի ծննդյան օրն էր. երգչուհին դարձավ 38 տարեկան: Այս առիթով էլBlogNews.am-ը հանդիպել է երգչուհուն, զրուցել նրա հետ իր կյանքում տեղի ունեցած վերջին բուռն իրադարձություններից, նրա պատկերացմամբ կանացի երջանկությունից և, իհարկե, հիասթափություններից ու երգչուհուն ցավ պատճառող և նրա կյանքում տեղ գտած շատ այլ թեմաներից. 

- Ինչպե՞ս նշեցիք Ձեր տարեդարձը, Ջուս։

- Տարեդարձս նշել եմ ոչ ստանդարտ, ընկերական ջերմ միջավայրում ու ամենակարևորը՝ շատ լավ տրամադրությամբ: Առաջինն աշխատավայրում են ինձ շնորհավորել, շամպայն բացեցին, ինձ անակնկալի բերեցին: Տարեդարձիս օրն էլ ընկերներս որոշեցին, որ հենց այդ օրը պետք է այցելենք Երևանի կենդանաբանական այգի: Մանկության գիրկն էի տեղափոխվել. քաղցր բամբակներ էինք գնել, զբոսնեցինք ահագին ու իսկապես լիցքաթափվեցինք։ Տարբերվող օր էր, վաղուց ինձ այդքան երջանիկ ու լիարժեք չէի զգացել։

- Բայց անցյալ տարի էլ ասում էիք, որ անմոռանալի օր եք ունեցել, ու ձեր միակ ծննդյան օրն է, որ իսկապես երջանիկ եք Ձեզ զգում: Ձեր ամուսնալուծությանը հաջորդած հարցազրույցներից, փաստորեն, պարզվում է, որ ամեն ինչ այնքան էլ այդպես չէր, ու Դուք Ձեր ամուսնու հետ առաջին իսկ օրից արդեն երջանկության ու փոխըմբռնման պակաս ունեիք: Ստացվում է՝  անկեղծ չէի՞ք Ձեր հարցազրույցներում։

- Եթե կոնկրետ անցած տարվա ծննդյանս օրվա մասին է խոսքը, ապա ես իսկապես շատ երջանիկ էի: Տեսակով այնպիսի մարդ եմ, որ միշտ փորձում եմ լավը, դրականը գտնել: Մի փոքրիկ գեղեցիկ ժեստը, իմ հանդեպ ուշադրությունը, բարի վերաբերմունքը կարող են ստիպել ինձ մոռանալ մի քանի ամիս շարունակ մեջս կուտակված վիրավորվածությունը: Դա էլ հենց այդպիսի մի օր էր: Այդ օրը նա ուշադիր էր իմ հանդեպ, բարի, հոգատար, ես էլ՝ երջանիկ:

- Ձեր ամուսնու բարությունը Ձեր նկատմամբ այնքան բացառիկ երևույթ էր, որ դա Ձեզ զարմացնո՞ւմ էր։

- Երբ մենք ամուսնացանք, նա կտրուկ փոխեց իր վարքագիծն իմ հանդեպ. ագրեսիվ էր, խանդոտ, չարությամբ էր լցված իմ հանդեպ: Երբ մենք ամուսնանում էինք, ասում էր, որ գնահատում է ինձ որպես արտիստի, սիրում է ինձ հենց այնպիսին, ինչպիսին կամ: Սակայն երբ արդեն դարձանք օրինական ամուսիններ, սկսեց արգելքների շարքը՝ սա մի հագիր, այսպես մի շպարվիր, սրա հետ մի նկարվիր, նրան մի բարևիր: Ասում էր՝ սրա հետ նկարվել ես, ուրեմն՝ հետն էլ քնել ես: Անկեղծ որ ասեմ, իր այս մտքերից ես վախենում էի, դա նորմալ չէ: Դրանք հիվանդ մարդու դատողություններ են:

- Չե՞ք կարծում, որ Դուք էլ էիք հրահրում նրան նման մտքեր ունենալու։

- Ես չեմ պատկերացնում՝ ինչի համար է պետք հրահրել մեկին չարանալու քո հանդեպ, եթե դու նրան սիրում ես։

- Բայց դա կարող էր ակամայից ստացվել։

- Դե եթե իմ անձը, իմ բեմական կերպարը, որը նա հավանում էր նախքան իմ հետ ամուսնանալը, ամուսնությունից հետո նրան սկսեցին հունից հանել, ապա այստեղ ես մեղավորություն չունեմ: Իսկ ահա ես նման բան իր հանդեպ երբեք չեմ արել: Նա փաստաբան է, ունի շատ գեղեցիկ ու կայացած կին կոլեգաներ, բայց ես երբեք նրան չեմ խանդել, չեմ կասկածել, չեմ ասել՝ սրան մի բարևիր, նրա հետ մի շփվիր, այն մեկին մի նայիր: Իսկ ինքն ինձ խեղդում էր իր արգելքներով, իր վիրավորանքներով։

- Որքա՞ն հաճախ։

- Ամեն քայլափոխի: Անգամ եկավ իմ աշխատավայր ու հյուրերի և կոլեգաներիս ներկայությամբ ինձ ամենավերջին խոսքերն ասաց: Ինչպե՞ս կարող է տղամարդն իր կնոջը հայհոյել այլ տղամարդկանց ներկայությամբ: Սա արդեն իմ համբերության վերջին կաթիլը եղավ: Հաջորդ օրն արդեն դատարան դիմելու թղթերս էի հավաքում: Կարող էր իրեն թույլ տալ ամենավերջին բառերով ստորացնել ինձ, վարկաբեկել, անգամ արտաքինիս վրայով էր անցնում՝ «հայելու մեջ քեզ նայիր, տեսե՞լ ես՝ որքան տգեղ ես. քիթդ՝ մեծ, պառավ, ծուռ ոտքերով, թիկունքդ լայն է»։ Ինչ ասես, չէր ասում: «Управление гневом» դասընթացներ կան Ռուսաստանում, ԱՄՆ-ում։ Կարծում եմ՝ իմ նախկին ամուսինը պիտի հաճախի նման կուրսերի: Իմ մեջ վախ կա, որ նա ինձ դեռ կփորձի վնասել: Մայրս էլ է միշտ ասում՝ կապ չունի, որ ինձ հիմա հանգիստ է թողել, մեկ էլ տեսար... Ուզում եմ ասել՝ եթե ինձ հետ ինչ-որ վատ բան լինի, ապա նա է դա անելու:

- Կնոջ դեպրեսիայի առաջին ազդանշանը կտրուկ փոփոխված սանրվածքն է: Փոխել եք Ձեր վարսերի երանգը, ձևը, իսկ դեպրեսիան ի՞նչ եղավ։

- Հետզհետե անհետանում է։ Ծանր ապրումների մեջ էի մի պահ, գնում էի նկարահանման, ասում էին՝ ինչու եմ այսքան լարված, դեմքս թոշնած է, հայացքս՝ անորոշ: Մեջս կյանք չկար: Հիմա արդեն վերադառնում եմ իմ նորմալ հոգեվիճակին: Սպա մերսումների հաճախեցի, վերականգնեցի հոգևոր ու ֆիզիկական բալանսս: Նորից ուզում եմ վայելել կյանքը: Այնքան երջանիկ եմ իմ այս ազատության համար, որ մտածում եմ՝ էլ երբեք չեմ ամուսնանա:

- Կարծում եք՝ լավ տղամարդիկ չկա՞ն։

- Կան, իհարկե, կան... Բայց ես չհանդիպեցի իմ կյանքում։

- Ինչպիսի՞ն է նա՝ Ձեր իդեալների տղամարդը։

- Դաստիարակված, կնոջը գնահատող, ազնիվ, հումորով, սրտաբաց, ով ինձ թևեր կտա և ոչ թե կխեղդի այնպես, որ ես նրա կողքին կզգամ՝ ինչպես եմ ծերանում, տղամարդ, ով կվստահի ու կհարգի ինձ, ում կողքին ես ինձ կին կզգամ: Ես տանել չեմ կարողանում, երբ տղամարդը կնոջ հանդեպ իր սերը վերածում է գործարքի` այ, տես, ես քեզ սիրում եմ, դու էլ այդ սիրո դիմաց պիտի անես սա, սա, այս մեկն ու չանես այս մեկը, այս մյուսն ու սա:

- Երբ ամուսնանում էիք, ասում էիք, որ երազում եք մայր դառնալու մասին: Ինչո՞ւ չիրագործեցիք Ձեր ցանկությունը։

- Կինը սովորաբար ուզում է երեխա ունենալ լավ տղամարդուց: Նաև ուզում է, որ իր երեխայի կյանքի մինիմալ պահանջներն ապահովող հայր լինի այդ տղամարդը: Երբ մենք ամուսնացանք, նա անընդհատ ինձ անորոշության մեջ էր պահում: Ասում էր՝ տունը կա, բայց այն պետք է վաճառվի, այդպես էլ չհասկացա՝ ինչ տուն էր դա, ումն էր: Ես այդ տանը մեկ օր անգամ չեմ ապրել:

- Իսկ որտե՞ղ էիք ապրում Ձեր ամուսնու հետ։

- Ոչ մի տեղ... Մենք միասին երբեք չենք ապրել: Ես ապրում էի իմ մոր հետ, նա՝ իր: Ամեն մեկս մեր ծնողների տանը:

- Այսինքն՝ դուք երբեք մի տան մեջ չե՞ք ապրել։

- Երբեք... Եթե ուզում եք իմանալ, ես անգամ նրա մոր հետ ծանոթ չեմ: Իմ սկեսուրն ինձ չի էլ ճանաչել, մեզ ոչ ոք չի ծանոթացրել, որովհետև այդ կինն ինձ չէր ընդունում: Երբ ասում էր՝ արի գնանք «ԶԱԳՍ», մտածում էի՝ երևի շատ է սիրում, դրա համար էլ շտապում է, համաձայնեցի, բայց հետո հասկացա, որ մեծ սխալմունք էի արել: Ով ինչ ուզում է ասի, մնում եմ այն կարծիքին, որ մարդիկ մի որոշ ժամանակ՝ նախքան ամուսնանալը, պետք է ապրեն քաղաքացիական ամուսնությամբ՝ առանց իրավաբանական ձևակերպումների: Այլապես մեկ ամիս հետո, ինչպես իմ պարագայում եղավ, բացահայտում են դիմացինին ու մնում փաստի առաջ:

- Ուզում եք ասել՝ ամուսնալուծությունը ընտանեկան կոնֆլիկտների համար միակ լուծո՞ւմն է: Այսինքն՝ պայքարել, փորձել ինչ-որ բան փոխել, փոխզիջումների գնալ պետք չէ՞։

- Ինչի՞ համար… Եթե ամեն ինչ պարզ է, ապա ինչո՞ւ երկարեցնել, շարունակել տառապել, ծերանալ, քեզ հետ միասին քո հարազատներին էլ տանջել: Ինչո՞ւ ապրել խեղճացած, ընկճված, ճնշված… Ես գիտեմ կանանց, ովքեր տառապում են ամբողջ կյանքում, ծեծվում են, բայց չեն ամուսնալուծվում: Ուզում եմ ասել՝ կապ չունի՝ քանի երեխա ունեք, որքան մեծ է Ձեր կախվածությունը տվյալ տղամարդուց, եթե տեսնում եք, որ նրա հետ ապրելն անհնար է, ամուսնալուծվեք: Հետո մի լույս կբացվի. կյանքը, երբ մի դուռը փակում է, մյուսն էլ բացում է:

- Եվ վերջին հարցը. երբ հետ եք նայում Ձեր կյանքի վերջին մեկ տարվա իրադարձություններին, ի՞նչ եզրահանգման եք գալիս։

- Մտածում եմ՝ ճիշտ եղավ, որ ամեն ինչ այսպես եղավ: Ես պիտի՛ անցնեի այս ամենի միջով, որովհետև երբ կինը անցնում է նման փուլ, նա դառնում է ավելի ուժեղ, տղամարդկանց էլ է սկսում լավ ճանաչել:

 

Հարցազրույցը՝ BlogNews.am-ի

Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»