Տեսանյութ Է հրապարակվել Փրինսի մահվան վայրից
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարվերի օկրուգի ոստիկանությունը (Մինեսոտայի նահանգ) հրապարակել Է փաստաթղթեր, որոնք կապված են ամերիկացի երգիչ Փրինսի մահվան հետաքննության հետ: Փաստաթղթերի թվում հայտնվել Է արտիստի տնից տեսանյութ, որում պատկերված Է երաժշտի մարմինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Իրավապահ մարմիններում հայտարարել են, որ հետաքննությունն ավարտված Է եւ որեւԷ մեկի մեղադրանքներ չեն առաջադրվելու: Ոստիկանությունը նաեւ հրապարակել խցիկների գրանցած տեսանյութը, որն արվել Է արտիստի մահվանից մեկ օր առաջ:
Փրինսին մեռած Էին գտել 2016 թվականի ապրիլի 21-ին: Երաժիշտը 57 տարեկան Էր: Մարտին հրապարակվել Էին նրա գաղտնի թունաբանական փորձաքննության տվյալները, որոնց համաձայն երաժիշտի արյան մեջ հայտնաբերվել Է «չափազանց մեծ» քանակությամբ ֆենտանիլ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում